19:46 Windows 8-ը չունի Start կոճակ եւ սովորական պատուհաններ | |
Սեպտեմբեր 15, 2011 | 11:16 Microsoft կորպորացիան ներբեռնման համար բացել է Windows 8 օպերացիոն համակարգի այսպես կոչված նախնական վարկածը (Developer Preview)։ Windows 8-ը բոլորովին նոր դիզայն կստանա եւ համատեղելի կլինի ինչպես սենսորային դիսփլեյներով սմարթֆոնների եւ պլանշետների, այնպես էլ սովորական անհատական համակարգիչների հետ։ Այս մասին պատմել է Windows-ի ստորաբաժանման նախագահ Սթիվեն Սինոֆսկին։ Windows 8-ը հնարավոր կլինի թողարկել գրեթե ցանկացած սարքի վրա՝ անկախ պրոցեսորի տիպից՝ Intel է դա, AMD, թե այսօր հայտնի ARM։ Հատկանշական է, որ նոր օպերացիոն համակարգը չունի Start (Մեկնարկ) կոճակ եւ սովորական պատուհաններ, որոնք սալիկների ձեւով գտնվում են աշխատանքային սեղանի վրա։ Օգտագործողը հնարավորություն կունենա առցանց ռեժիմով հետեւել եղանակային պայմաններին եւ փողոցներում ստեղծված խցանումների մասին։ Օպերացիոն նոր համակարգի թողարկումը նախատեսված է 202 թվականին: | |
|
Всего комментариев: 0 | |