Суббота, 20.04.2024, 06:58
Приветствую Вас Гость | RSS


Ֆիլմ դիտենք?
Երգ լսենք?
 
ժամանակը գնահատողների համար
Օրացույց
«  Январь 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
:
Մեր էջը-Odnoklassniki.ru-ում
Մեր facebօօk-ի էջը (սեղմեք Like)
 
 
Վիճակագրություն

MINI GAME
Տվյալների տեսակները

ՍՊՈՐՏ

Հետաքրքիր է

ԾԻԾԱՂԱՇԱՐԺ
18+
ԽԱՂԵՐ
Doodle Jump

ՆԿԱՐՆԵՐ

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ

ՖՈՒՏԲՈԼ

ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ԿՐԻՄԻՆԱԼ
ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

Fruit Ninja

ԹԱՐԳՄԱՆԻՉ

ՌԱԴԻՈ

ԵՐԳԵՐ
ՖՈՏՈՇՈՓ
ԽՈՀԱՆՈՑ

ԵՂԱՆԱԿ
ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱՏՈՒ
ԳՈՎԱԶԴ

Bestkino.do.am
Կայքի ընկերները
  • Online films
  • Hameceq.do.am blog
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • Կայքեր
    Գնահատեք այս կայքը
    Всего ответов: 414
    մինի չաթ
    200

    Главная » 2013 » Январь » 29 » Խորհուրդներ աղջիկներին.ում հետ ամուսնանալ. ընտրեք տղամարդու Ձեր տեսակը
    22:29
    Խորհուրդներ աղջիկներին.ում հետ ամուսնանալ. ընտրեք տղամարդու Ձեր տեսակը
    Մի հարց, որի շուրջ մտածում են միլիոնավոր աղջիկներ: Կարևոր է իմանալ, թե ում հետ միշտ հետաքրքիր կլինի, ուրախ, անհոգ, ում հետ' անտանելի: Ձեզ ենք ներկայացնում տղամարդկանց մի քանի տեսակներ, որոնք տարբերվում են բնավորությամբ, խառնվածքով, կենսակերպով: Փորձեք ընտրել Ձեր տարբերակը :)

    Ճնշված. Սա ավելի ճիշտ ոչ թե տղամարդու տեսակ է, այլ հոգեվիճակ, անցումային շրջան: Եթե Դուք որոշել եք հանդիպել տղամարդու հետ, որը վերջերս է բաժանվել իր նախկինից, կամ ուրիշ անախորժություններ ունի, ապա այդ դեպքում պետք է պատրաստ լինեք, որ յուրաքանչյուր անհեթեթության պատճառով նա կարող է հունից դուրս գալ, դառնալ անկառավարելի: Եթե տղամարդը Ձեզ դուր է գալիս, և Դուք պատրաստ եք անվերջ լսել նրա մենախոսությունները պատահածի մասին, ապա պետք չէ նրանից հրաժարվել:

    Գործնական. Նա իրեն ուժեղ և գրեթե ամենակարող է համարում, որովհետև կարող է սեղան պատվիրել ռեստորանում և հետաքրքիր հանդիպումներ կազմակերպել հեղինակավոր մարդկանց հետ: Նա ագրեսիվ է և ձգտում է միշտ դոմինանտության: Նրա մոտեցումը կանաց հանդեպ միակն է' կամ դու ընդունում ես ինձ այնպիսին, ինչպիսին ես կամ, կամ մենք բաժանվում ենք: Պետք է բավականաչափ ուժ ներդնեք, որպեսզի այս մարդը չհամարի Ձեզ իր գործնական ձեռքբերումներից մեկը:

    Երազող. Սա այն տղամարդն է, որի պլանները շատ քիչ առնչություններ ունեն իրականության հետ: Նրա առօյան լեցուն է անսպասելի, չնախատեսված պլաններով: Երազողներին դժվար չէ տարբերել. նրանք հաճախ են փոխում աշխատանքը, որովհետև չեն հարմարվում ոչ մի կոլեկտիվում: Նա երազում է փոխել աշխարհը, իսկ առօրյայում ի վիճակի չէ անգամ նորմալ հյուրեր ընդունել: Նրանք լավ տարբերակ են ղեկավար կանանց համար, ովքեր համաձայն են նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնել, ունեն հստակ նպատակներ:

    Միայնակ. Պատկերացրեք մի հանգիստ մարդու, ով սիրում է երկարատև մնալ միայնակ: Այսպիսի տղամարդկանցից շատերը ընկերասեր են, բարեհոգի, բայց որպեսզի իրենց լավ զգան, նրանք պետք է այնքան ժամանակ անցկացնեն միայնակ, որքան Ձեզ հետ:

    Ռոմանտիկ. Նրանք սիրահարվում են վայրկենական: Նրանց հետ մի քանի օր շփվելով' դուք Ձեզ ավելի խելացի, ավել բարեկազմ և գեղեցիկ կզգաք, քան առաջ: Սակայն այս ամենի հետ մեկտեղ նրանք չեն սիրում երկարատև հարաբերություններ: Չեք հասցնի նկատել անգամ, թե ինչպես նա այլևս Ձեր կողքին չէ: Ռոմանտիկները հիանալի տարբերակ են այն կանանց համար, ովքեր վերջերս անձնական դրամա են ապրել և ընկճված են: Նա միանգամից Ձեզ ոտքի կկանգնեցնի և կսովորեցնի գնահատել կյանքը:

    Պատասխանատու. Նա պատասխանատու է սիրելի կնոջ, իր ընկերների և նույնիսկ կնոջ ընկերների համար: Պարզ և զարգացած տրամաբանությունը թույլ է տալիս նրան լուծել խնդիրները գրեթե առանց վրիպումների: Նրա հետ ձանձրալի չէ, կարող է խուսափել անիմաստ երեկոներից, հանդիպումներից և իր ժամանակը տրամադրել սպորտին կամ մեկ ուրիշ օգտակար զբաղմունքի: Այսպիսով' եթե Ձեր կյանքում հայտնիվ պատասխանատու տղամարդ, մի հապաղեք, ամուսնացեք նրա հետ:

    Զոհ. Այսպիսի տղամարդիկ գրավում են հենց առաջին հայացքից: Եվ միայն որոշ ժամանակ հետո Դուք կհասկանաք, որ նրա բոլոր անհաջողություններում մեղավոր է ուրիշ մեկը: Երբեմն նա այնքան տխուր, ընկճված տեսք ունի, որ նրան մերժել պարզապես հնարավոր չի լինում: Նա կգնահատի Ձեր հոգատարությունը, բայց մի հավատացեք նրա խոսքերին կուրորեն:

    Չհղկված ադամանդ. Աշխատանքի վայրում նրան գնահատում են, կոլեգաները հարգում են: Սա տղամարդկանց այն տիպն է, որոնք ամեն ինչի այս կյանքում հասնում են ինքնուրույն: Սովորաբար նրանց կոստյումն այնպիսի տեսք ունի, որ ասես քնել է այն հագին, իսկ կոշիկների նախնական գույնն ընդհանրապես անհնար է կռահել: Նրանք լավ «աշակերտներ են » : Նրանք հիանալի են այն կանանց համար, ովքեր չեն վախենում ռիսկի դիմել:
    Просмотров: 494 | Добавил: SMBO | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]