Среда, 08.05.2024, 04:13
Приветствую Вас Гость | RSS


Ֆիլմ դիտենք?
Երգ լսենք?
 
ժամանակը գնահատողների համար
Օրացույց
«  Апрель 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
:
Մեր էջը-Odnoklassniki.ru-ում
Մեր facebօօk-ի էջը (սեղմեք Like)
 
 
Վիճակագրություն

MINI GAME
Տվյալների տեսակները

ՍՊՈՐՏ

Հետաքրքիր է

ԾԻԾԱՂԱՇԱՐԺ
18+
ԽԱՂԵՐ
Doodle Jump

ՆԿԱՐՆԵՐ

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ

ՖՈՒՏԲՈԼ

ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ԿՐԻՄԻՆԱԼ
ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

Fruit Ninja

ԹԱՐԳՄԱՆԻՉ

ՌԱԴԻՈ

ԵՐԳԵՐ
ՖՈՏՈՇՈՓ
ԽՈՀԱՆՈՑ

ԵՂԱՆԱԿ
ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱՏՈՒ
ԳՈՎԱԶԴ

Bestkino.do.am
Կայքի ընկերները
  • Online films
  • Hameceq.do.am blog
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • Կայքեր
    Գնահատեք այս կայքը
    Всего ответов: 414
    մինի չաթ
    200

    Главная » 2013 » Апрель » 5 » Յոթ կանոն 90 տարուց երկար ապրելու համար
    00:30
    Յոթ կանոն 90 տարուց երկար ապրելու համար
    Յոթ կանոն 90 տարուց երկար ապրելու համար















    ԱՄՆ-ում սրտաբանության բնագավառի առաջատար մասնագետները համոզված են, որ մեզնից գրեթե յուրաքանչյուրն ունի 90%-ոց հնարավորություն ապրել նվազագույնը մինչև 90 տարի և նույնիսկ տոնել 100-ամյա տարեդարձը:

    Եվ, ինչպես պնդում են գիտնականները, դրա համար հարկավոր է մշտապես (ոչ թե ժամանակ առ ժամանակ) հետևել ընդամենը յոթ հասարակ կանոնի:

    Շատ շարժվել: Նրանք, ովքեր 6-8 ժամ գամված են աշխատանքային աթոռին, երկու անգամ ավելի շատ են հակված մինչև 60 տարեկանը սրտի կաթված ստանալուն:

    Մասնագետները կարծում են, որ օրվա ընթացքում պետք է գոնե 40 րոպե անընդմեջ ակտիվ շարժվել: Հատկապես այդ ժամանակից հետո օրգանիզմում սկսվում է արտադրվել կաթնաթթու և արյան միջոցով թթվածինն ավելի լավ է տարածվում օրգաններով և հյուսվածքներով, սիրտը սկսում է ավելի ռիթմիկ աշխատել: Աշխատանքային օրվա ընթացքում անհրաժեշտ է կազմակերպել հինգ րոպեանոց ընդմիջումներ, օրինակ՝ աստիճաններով վերև- ներքև քայլելով կամ էլ յուրաքանչյուր կես ժամը մեկ փոքրիկ մարզանք անելով: 

    Պետք է իմանալ սեփական խոլեստերինի չափը և այն պահել հսկողության տակ:Խոլեստերինի բարձր մակարդակը հիպերտոնիայի և սրտային անբավարարության գլխավոր պատճառներից է:

    30 տարեկանից բարձր մարդիկ պետք է խոլեստերինի անալիզ հանձնեն տարին մեկ անգամ, իսկ 45-ից բարձր տարիքում՝ տարին 2 անգամ:

    Սնվել լիարժեք և զանազան: Անոթների տոնուսը պահելու և հորմոնների նորմալ արտադրությունն ապահովելու համար պետք է ամեն օր ուտել այնպիսի մթերքներ, որոնք հարուստ են մանրաթելերով, բուսական և կենդանական սպիտակուցներով, ածխաջրերով և ամինաթթուներով: Մասնագետների կարծիքով՝ պարտադիր է նաև, որպես կանոն, օրվա ընթացքում ուտել գոնե մեկ միրգ կամ բանջարեղեն:

    Վերահսկել արյան ճնշումը: Մեր օրերում երիտասարդության շրջանում հիպերտոնիկ համաճարակ է. 35-40 -ից բարձր տարիք ունեցող մարդկանց ավելի քան 40%-ն ունի անկանոն արյան ճնշում:

    Արյան ճնշման գործող չափանիշներն են՝

    Նորմալ ցածր- 115-110/70
    Օպտիմալ-120/80
    Նորմալ-120-129/80-84
    Բարձր նորմալ-130/139/85-89
    Հիպերտոնիկ- 140/90 և ավելին:

    Պահել նորմալ քաշը: Հայտնի է, որ ավելորդ 15 կիլոգրամը խլում է 10 տարվա կյանք: Կարևոր է նաև տարիքի հետ հետևել կոնքագծի լայնությանը: Կանանց մոտ այն չպետք է գերազանցի 80-85 սմ (կախված կառուցվածքից ), տղամարդկանց մոտ՝ 95-105սմ-ը: Որովայնային գիրությունը (ճարպային կուտակումները որովայնի շրջանում) առաջացնում է նյութափոխանակության խանգարում և անոթային խնդիրներ:

    Հետևել արյան մեջ շաքարի քանակությանը: Քաղցած ժամանակ արյան մեջ շաքարի նորմալ մակարդակը կազմում է 3,3-5,6 մմոլ/լ: Ուտելուց հետո շաքարի մակարդակն արյան մեջ կարող է բարձրանալ մինչև 7,8 մմոլ/լ, բայց ոչ ավելի: Ռուսաստանում շաքարային դիաբետով տառապում են ավելի քան 10 միլիոն մարդիկ: Այն առավել մեծ ազդեցություն ունի սիրտանոթային և հորմոնալ համակարգերի վրա:

    Չծխել: Ենթադրվում է, որ ծխելու հետևանքներից մարմինը լիովին վերականգնվում է ծխելը թողնելուց միայն 15 տարի անց: Բայց գործընթացը սկսվում է վերջին գլանակից հետո մի քանի ժամ անց: Այնպես որ ինչքան շուտ հրաժարվեք ծխախոտից, այնքան Ձեր երկարակյաց դառնալու հավանականությունը կմեծանա:

    Ի դեպ

    Իհարկե, այս խորհուրդներն անկասկած օգտակար են: Դրանց հետևելով՝ դուք անշուշտ ավելի երկար կպահպանեք Ձեր օրգանիզմը պատշաճ վիճակում: Բայց, ցավոք, կյանքի տևողությունը 50%-ով որոշում է մարդու գենետիկան: Այդ մասին են վկայում մոլորակի ամենածեր մարդկանց օրինակները, որոնք հազվադեպ են հետևել որևէ դիետայի կամ վարել հատուկ առողջ կենսակերպ: 

    Գիտնականները խոսում են նաև երկարակեցության հատուկ գեների մասին, բայց դրանք առայժմ հայտնագործված չեն: Այնպես որ այն գաղտնիքը, թե մեզանից ում է վիճակված անցնել հարյուրամյա սահմանագիծը, մնում է չբացահայտված:


    Աղբյուրը՝ Doctors.am

    Slaq.am - Լրատվական աղբյուր

    Просмотров: 664 | Добавил: SMBO | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]