17:09 Յուրահատուկ դեպք. 30-ամյա Մարիան մինչեւ այսօր մեկ տարեկան երեխայի մարմին ունի | |
Դեկտեմբեր 03, 2011 | 04:41 Բրազիլիայում յուրահատուկ դեպք է արձանագրվել. 30-ամյա աղջիկը մինչ այսօր մեկ տարեկան երեխայի մարմին ունի: Մարիա Աուդետե Դո Նասկիմենտոն ծնվել է 1981 թվականի մայիսի 7-ին, սակայն նա մեկ տարեկան երեխայի տեսք ունի, հայտնում է վրացական itv.ge համացանցային հեռուստատեսությունը: Մարիան բնակվում է իր հոր եւ խորթ մոր հետ, ով Մարիայի մայրիկի մահից հետո արդեն 13 տարի է ինչ հոգ է տանում նրա մասին: Մարիան չի կարողանում խոսել, ինքնուրույն հագնվել, ինչպես նաեւ բավարարել սեփական պահանջմունքները: Կեարայի համալսարանի պրոֆեսորների կարծիքով, 30-ամյա երեխան վահանաձեւ գեղձի խնդիր ունի, որի արդյունքում Մարիայի մարմինը չի կարողացել զարգանալ ոչ մտավոր, ոչ էլ ֆիզիկապես, իսկ բուժման համար արդեն բավական ուշ է: Պրոֆեսորների խոսքով, Մարիային հնարավոր է միայն մասամբ բուժել: Կեարայի համալսարանը Մարիայի ընտանիքին առաջարկում է այդ բուժումը աբվճար կազմակերպել: Պրոֆեսորներն ուզում են թուլացնել երեխայի կախվածությունը ընտանիքի անդամներից եւ ձգտում են նրան ուտել, քայլել եւ այլ գործողություններ կատարել սովորեցնել: | |
|
Всего комментариев: 0 | |