Суббота, 20.04.2024, 11:50
Приветствую Вас Гость | RSS


Ֆիլմ դիտենք?
Երգ լսենք?
 
ժամանակը գնահատողների համար
Օրացույց
«  Декабрь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
:
Մեր էջը-Odnoklassniki.ru-ում
Մեր facebօօk-ի էջը (սեղմեք Like)
 
 
Վիճակագրություն

MINI GAME
Տվյալների տեսակները

ՍՊՈՐՏ

Հետաքրքիր է

ԾԻԾԱՂԱՇԱՐԺ
18+
ԽԱՂԵՐ
Doodle Jump

ՆԿԱՐՆԵՐ

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ

ՖՈՒՏԲՈԼ

ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ԿՐԻՄԻՆԱԼ
ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

Fruit Ninja

ԹԱՐԳՄԱՆԻՉ

ՌԱԴԻՈ

ԵՐԳԵՐ
ՖՈՏՈՇՈՓ
ԽՈՀԱՆՈՑ

ԵՂԱՆԱԿ
ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱՏՈՒ
ԳՈՎԱԶԴ

Bestkino.do.am
Կայքի ընկերները
  • Online films
  • Hameceq.do.am blog
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • Կայքեր
    Գնահատեք այս կայքը
    Всего ответов: 414
    մինի չաթ
    200

    Главная » 2011 » Декабрь » 18 » Զինվոր Նարեկ Ավետիսյանի աչքը հանած ենթասպան ձերբակալվել է. Նարեկի հայրը վճռական է տրամադրված
    15:13
    Զինվոր Նարեկ Ավետիսյանի աչքը հանած ենթասպան ձերբակալվել է. Նարեկի հայրը վճռական է տրամադրված
    Դեկտեմբեր 17, 2011 | 11:21 

    ԼՂՀ ՊԲ «Եղնիկներ» զորամասում դեկտեմբերի 14-ին 10.30-11.00-ի սահմաններում  տեղի ունեցած միջադեպի արդյունքում` Էջմիածնից զորակոչված 18-ամյա ժամկետային զինծառայող Նարեկ Ավետիսյանի աչքին շղթայով հարվածած ենթասպա Արմեն Թովմասյանը ձերբակալվել է: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փոխանցեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը:

    Նրա խոսքով, քրեական գործով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռեւս չի ստացվել: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

    Նարեկի հայրը` Անդրանիկ Ավետիսյանը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում արձագանքելով ձերբակալման փաստին, ասաց. «4 օր անցավ նոր ձերբակալեցին: Հալալ լինի իրենց: Եթե մեկին մի հատ սիլլա տանք մեզ 10 րոպե հետո կալանքի կվերցնեն»: Անդրանիկ Ավետիսյանը նկատեց, որ դեռ չգիտի Արմեն Թովմասյանի թիկունքում մարդիկ կա՞ն, թե` ոչ, բայց պայքարելու է այնքան, մինչեւ նա իր արժանի պատիժը կրի:

    Նարեկի հայրը միաժամանակ նկատեց, որ երեկվանից Արմեն Թովմասյանի հարազատները խնդրում են, որ ինքը մեղադրանքը հետ վերցնի: Մեր այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է  արդյոք ընդառաջել նրանց խնդրանքին, նա պատասխանեց. «Չէ, չէ, չէ: Մինչեւ վերջ պահանջելու եմ, որ պատասխանատվության ենթարկվի»: Ի դեպ, Նարեկին ծնողները դեռ նրան չեն ասել, որ նրա աչքը դեռ չի տեսնելու:

    Ավելի վաղ` դեկտեմբերի 16-ին Հելսինկյան ասոցիացիայից NEWS.am-ին փոխանցել էին դեպքի մանրամասները, որ դիրքերից իջնելիս ենթասպա Արմեն Թովմասյանը, որը ճաշարանի աշխատակից է, ցանկացել է  Նարեկին վերակարգ կանգնեցնել, սակայն Նարեկը հրաժարվել է: Ի պատասխան Արմեն Թովմասյանը հետեւից մեծ շղթայով հարվածել է Նարեկին, ինչի արդյունքում վնասել է նրա աչքը: Ստացված հարվածից հետո Նարեկին տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոց կանխավ զգուշացնելով, որ եթե հարցնեն, թե ինչ է պատահել, պատմի, թե բանալին վերեւից քցել են, որի արդյունքում այն ընկել է աչքին:

    Հետո այդտեղից Նարեկին տեղափոխել են Երեւանի Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա, որտեղ էլ հեռացվել է շարքային զինծառայող Նարեկ Ավետիսյանի աջ աչքը: Այսինքն` վիրահատության արդյունքում ընդամենը աչքի արտաքին տեսքն են վերականգնել, իսկ տեսողությունը չի կարող վերականգնվել: Իսկ, երեկ` դեկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ ԼՂՀ Ստեփանակերտի Ռազմական ոստիկանության բաժնի կողմից նախապատրաստված նյութերով ՀՀ ՊՆ քննչական ծառայության 3-րդ կայազորային քննչական բաժնում այսօր հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ-ի 375 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` (Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը):

    Просмотров: 552 | Добавил: SMBO | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]