Пятница, 19.04.2024, 03:08
Приветствую Вас Гость | RSS


Ֆիլմ դիտենք?
Երգ լսենք?
 
ժամանակը գնահատողների համար
Օրացույց
«  Сентябрь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
:
Մեր էջը-Odnoklassniki.ru-ում
Մեր facebօօk-ի էջը (սեղմեք Like)
 
 
Վիճակագրություն

MINI GAME
Տվյալների տեսակները

ՍՊՈՐՏ

Հետաքրքիր է

ԾԻԾԱՂԱՇԱՐԺ
18+
ԽԱՂԵՐ
Doodle Jump

ՆԿԱՐՆԵՐ

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ

ՖՈՒՏԲՈԼ

ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ԿՐԻՄԻՆԱԼ
ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

Fruit Ninja

ԹԱՐԳՄԱՆԻՉ

ՌԱԴԻՈ

ԵՐԳԵՐ
ՖՈՏՈՇՈՓ
ԽՈՀԱՆՈՑ

ԵՂԱՆԱԿ
ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱՏՈՒ
ԳՈՎԱԶԴ

Bestkino.do.am
Կայքի ընկերները
  • Online films
  • Hameceq.do.am blog
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • Կայքեր
    Գնահատեք այս կայքը
    Всего ответов: 414
    մինի չաթ
    200

    Главная » 2011 » Сентябрь » 22 » Զորահանդեսը Երեւանում շարունակում է տեխնիկան. Առաջին անգամ ցուցադրվել են հայկական անօդաչու ինքնաթիռները
    13:03
    Զորահանդեսը Երեւանում շարունակում է տեխնիկան. Առաջին անգամ ցուցադրվել են հայկական անօդաչու ինքնաթիռները

    Սեպտեմբեր 21, 2011 | 12:05 

    Զորահանդեսը Երեւանում շարունակել է տեխնիկան:

    Հանրապետության հրապարակով անցել են մարտի դաշտում հատուկ հետախուզական խնդիրներ կատարելու համար նախատեսված հետախուզական ստորաբաժանումները, հետախուզության վարչության պետ, Մարտական ծառայության մեդալի ասպետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հրամանատարությամբ: Գերժամանակակից սպառազինությամբ, կապի արդիական միջոցներով զինված եւ հատուկ պատրաստություն անցած այդ ստորաժամանումներն ունակ են կատարելու զանազան մարտական խնդիրներ ամենատարբեր ու բարդ իրադրություններում: Հատուկ նշանակության ստորաբաժանումները համալրված են արդիականացված գնդացիրներով, բարձր ճշգրտության հակատանկային կառավարվող հրթիռային համալիրներով, հեռահար նշանառու, ինչպես նաեւ ժամանակակից մարտ վարելու այլ գերճշգրիտ սպառազինությամբ` համալրված գրոհային, տարբեր խնդիրներ կատարող դիպուկահարների, լեռնային պատրաստության, կրակով ապահովման, գիշերային տեսանելիության եւ հատուկ նշանակության այլ խմբերով:

    ԶՓ-80 տիպի զրահապատ փոխադրամեքենաներով հրապարակով անցել են մոտոհրաձգային ստորաբաժանումները, իսկ նրանց հետեւել են  զրահատանկային ստորաբաժանումները: Զինված ուժերի հրթիռային զորքերի եւ հրետանու ստորաբաժանումները գլխավորել է  հրթիռային զորքերի եւ հրետանու պետ, գեներալ-մայոր Ալբերտ Մարդոյանը:

    Առաջին  շարքում անցել են հրետանային հետախուզության եւ կրակի կառավարման ավտոմատացված ժամանակակից «ՇՈՒՄԻՑ» եւ հայրենական արտադրության «2 ԿԱ-Ա-02» համակարգերը, որոնք կարող են մինչեւ 20 կմ հեռավորության վրա  հայտնաբերել եւ գրանցել հակառակորդի նշանակետերը, որոշել տեխնիկայի եւ  սպառազինության տեսակը:

    Համալրված լինելով ժամանակակից համակարգչային  սարքավորումներով, համալիրները ընդունակ են ցերեկային եւ գիշերային պայմաններում ճշգրիտ որոշել հրաձգության  տվյալները եւ արդյունավետ սպասարկել հրետանու կրակը:

    Հրապարակով անցել են նաեւ անօդաչու թռչող սարքերը, որոնք հայաստանյան ռազմարդյունաբերական համալիրի նորագույն արտադրատեսակներից են: Իրենց մարտավարատեխնիկական տվյալներով այս սարքերը չեն զիջում արտերկրում արտադրված նմուշներին: Անօդաչու թռչող սարքերն ունակ են օպերատիվ, խորության վրա նկարահանել եւ ռեալ ժամանակում հրետանային, հրթիռային, հատուկ նշանակության եւ հետախուզական ստորաբաժանումներին փոխանցել գերճշգրիտ տվյալներ: 

    Զորահանդեսին մասնակցել են նաեւ 122 եւ 152 մմ տրամաչափի շարժական հրետանային ստորաբաժանումները, որոնք ունակ են տարբեր նշանակության արկերով կրակ վարելու 15-ից մինչեւ 18 կմ հեռավորության վրա, ինչպես նաեւ 5 կմ եւ ավելի կրակային խոցման հեռավորություն ունեցող «ՇՏՈՒՐՄ-ԷՍ» հակատանկային արդիականացված համալիրները, հակատանկային հրետանու ստորաբաժանումները` գնդապետ Սեդրակ Սեդրակյանի ղեկավարությամբ: Հակատանկային ստորաբաժանումները զինված են մինչեւ 4 կմ կրակի հեռավորություն ունեցող «ԿՈՆԿՈՒՐՍ» համալիրներով, որոնք կառավարվող հրթիռներով կարող են խոցել հակառակորդի զրահատեխնիկան:

    100 մմ տրամաչափի քարշակվող «ՏԵ-12» թնդանոթները, որոնք նախատեսված են մինչեւ 8 կմ հեռահարությամբ  հակառակորդի կենդանի ուժն ու զրահատեխնիկան խոցելու համար: Նրանց հաջորդել են համազարկային հրանետներով համալրված ստորաբաժանումները: Հայ մասնագետների կողմից ստեղծված շարժական բազմափող նռնականետային կայանքները նախատեսված են հակառակորդի քողարկված կրակակետերի ոչնչացման, թեթեւ զրահապատ եւ ավտոմոբիլային տեխնիկան շարքից դուրս բելերու, ինչպես նաեւ բաց տեղանքում եւ տարբեր տեսակի թաքստոցներում կենդանի ուժի ոչնչացման համար:

    Այս կայանքներն ի վիճակի են վեց վայրկյանում կատարել տասներկու համազարկ, միջին հեռավորությունների վրա միաժամանակ հրետակոծել հակառակորդի 1500 քառակուսի մետր մակերես:

    Հրետանային ստորաբաժանումների կազմում գտնվող «Դե-30», «Դե-20» եւ «2Ա36» տիպի հրանոթները ի զորու են չեզոքացնել հակառակորդի 5-ից մինչեւ 30 կմ հեռահարության նշանակետեր: Փողային հրետանու ստորաբաժանումները գլխավորել է գնդապետ Սեւադա Հովհաննիսյանը:


    Просмотров: 575 | Добавил: SMBO | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]