Суббота, 02.12.2023, 11:55
Приветствую Вас Гость | RSS


Ֆիլմ դիտենք?
Երգ լսենք?
 
ժամանակը գնահատողների համար
Օրացույց
«  Ноябрь 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
:
Մեր էջը-Odnoklassniki.ru-ում
Մեր facebօօk-ի էջը (սեղմեք Like)
 
 
Վիճակագրություն

MINI GAME
Տվյալների տեսակները

ՍՊՈՐՏ

Հետաքրքիր է

ԾԻԾԱՂԱՇԱՐԺ
18+
ԽԱՂԵՐ
Doodle Jump

ՆԿԱՐՆԵՐ

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ

ՖՈՒՏԲՈԼ

ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ԿՐԻՄԻՆԱԼ
ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

Fruit Ninja

ԹԱՐԳՄԱՆԻՉ

ՌԱԴԻՈ

ԵՐԳԵՐ
ՖՈՏՈՇՈՓ
ԽՈՀԱՆՈՑ

ԵՂԱՆԱԿ
ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱՏՈՒ
ԳՈՎԱԶԴ

Bestkino.do.am
Կայքի ընկերները
  • Online films
  • Hameceq.do.am blog
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • Կայքեր
    Գնահատեք այս կայքը
    Всего ответов: 414
    մինի չաթ
    200

    Главная » 2013 » Ноябрь » 14 » Զվարճալի թեստ, որ կբացահայտի ձեր բնավորությունը
    23:03
    Զվարճալի թեստ, որ կբացահայտի ձեր բնավորությունը

    Զվարճալի թեստ, որ կբացահայտի ձեր բնավորությունը

    Ընտրեք այս նկարներից մեկը և կարդացեք ձեր բնութագիրը:


    Դուք կրքոտ եք: Ձեզ իսկական սեր է անհրաժեշտ, և դուք անհանգստանում եք, որ երբեք չեք գտնի այն: Բայց միևնույն ժամանակ լավատես և շատ հաճելի մարդ եք, չնայած սրտի վրա քիչ վերքեր չունեք: Դուք ուզում եք հասկացված լինել և եթե ընկեր եք ձեռք բերում, ապա դա ողջ կյանքի համար է: Մարդկանց մոտ աշխատում եք պարզ երևալ. չէ՞ որ կյանքն իրենով բարդ բան է:

    Դուք կայուն եք: Արտաքինից երջանիկ և հաջողակ մարդ եք, իսկ իրականում ամեն ինչ այդքան էլ հեշտ չի: Դուք այդքան էլ պարզ մարդ չեք և չեք ցանկանում ձեր զգացմունքներն ի ցույց դնել: Բավականին հասուն մարդ եք և մյուսներին տալու շատ բան ունեք: Հասարակությունը կարևոր է ձեզ համար, սիրում եք օգնել մարդկանց:

    Դուք անսանձելի եք: Անկանխատեսելի, մի-փոքր խենթ մարդ եք: Ասես մշտական շարժիչ լինեք, որի էներգիան երբեք չի մարում: Դուք լի եք նոր գաղափարներով: Ձեր մեջ միշտ երկու մարդու պայքար է` մեկը կողմ է փոփոխություններին, մյուսը` ոչ:

    Դուք իմաստուն եք: Հաճույք եք ստանում լավ գրականությունից, սիրում եք ուսումնասիրել նոր աշխարհներ: Բաց եք նոր գաղափարների և փոփոխությունների համար: Արդար մարդ եք: Ձեզ համար ամենակարևորը սեփական անձի հանդեպ արդար մնալն է: Խելացի եք, լայն աշխարհայացք ունեք:

    Դուք նրբազգաց եք: Համեստ, բարի ու խորն անձնավորություն եք: Ձեզ համար կարևոր են հեռանկարները: Աշխատում եք միշտ բարի գործեր անել, քանի որ հավատում եք, որ ամեն օրը պետք է լիարժեք ապրել: Գուցե ձեզ չհաջողվի փոխել կյանքը, բայց դուք կհաջողացնեք փոխել շատ մարդկանց կյանքը:

    Դուք լավատես եք: Հաճելի ու լավատես անձնավորություն եք: Ակտիվ հետաքրքրվում եք ձեր շրջակա կյանքով և ձգտում եք ամեն պահը լցնել ուրախությամբ: Հազվադեպ եք հուսահատվում: Հիանալի հումորի զգացում ունեք, գրավում եք մարդկանց:

    Դուք եռանդուն եք: Մարդկանց կարող է թվալ, թե անփույթ եք, բայց դա ընդամենը ձեր ներքին խենթությունն արտահայտելու միջոց է: Նպատակասլաց մարդ եք և լի եք մոտիվացիայով: Տենչում եք հաջողության հասնել և իրականացնել ձեր բոլոր երազանքները:

    Դուք արդարամիտ եք: Ձեր կողքին մարդիկ իրենց հանգիստ են զգում: Գնահատում եք ամեն մարդու յուրահատկությունը: Սիրում եք կյանքը, գոհ եք ամեն ինչից: Ընկերները գնահատում են ձեր բարի սիրտը, և դա ձեզ համար լավագույն հաճոյախոսությունն է:

    Դուք բարի եք: Լայն աշխարհայացք ունեք: Հասկացող ու ներողամիտ եք: Նախընտրում եք հանգիստ կյանք: Չեք սիրում, երբ գլխում և կյանքում խառնաշփոթ է: Գնահատում եք միայնակ անցկացրած ժամանակը:

    Աղբյուրը` Աղջիկների ակումբ

    Просмотров: 658 | Добавил: SMBO | Теги: Հետաքրքիր է | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]