Մանչեսթեր Յունայթեդի, Ռեալի եւ Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դեւիդ Բեքհեմը, որն այժմ հանդես է գալիս Լոս Անջելես Գելաքսիի կազմում ՄԼՍ-ի առաջնության հերթական տուրի հանդիպումից հետո վիճել է Ռեալ Սոլթ Լեյք Սիթիի մարզչի հետ: Գելաքսին հաղթել է 2:1 հաշվով: