2011թ.-ի «Ոսկե գնդակի» դափնեկիր Լիոնել Մեսսին պատվավոր մրցանակը ստանալուց հետո շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց ձայները տվել են իր օգտին:
«Մեծ հաճույք է 3-րդ անգամ ստանալ այս մրցանակը: Ուզում եմ
շնորհակալություն հայտնել բոլոր ֆուտբոլիստներին և մարզիչներին, ովքեր
իրենց ձայները ինձ էին տվել: Ոզում եմ շնորհակալություն հայտնել նաև
«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի իմ խաղընկերներին. առանց նրանց
հնարավոր չէր լինի այսպիսի հաջողությունների հասնել:
Սակայն ամենաշատը ցանկանում եմ այս մրցանակը կիսել Խավիի հետ. նա արժանի
էր այս մրցանակին այնքան, ինչքան ես»,- «Ոսկե գնդակի» երջանիկ տիրակալի
խոսքերն է մեջբերում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը: