Youtube-ի ինտերֆեյսը շարունակվում է փոփոխությունների ենթարկվել: Այժմ արդեն հնարավոր է ակտիվացնել ալիքների՝ Channel-ների ձևափոխված ինտերֆեյսը, որը պարունակում է մի շարք փոփոխություններ: Օրինակ կարող եք Ձեր ալիքի համար ընտրել մեծ չափսի գլխավոր լուսանկար կամ թրեյլեր: Այս փոփոխությունով Google-ը փորձում է բոլոր պլատֆորմերի համար ստեղծել միանման ալիքներ (վեբ, հեռուստացույց, բջջային): Նոր ինտերֆեյսը ակտիվացնելու համար այցելեք այստեղ ու ներքևում սեղմեք Get Started: Հին ինտերֆեյսին վերադառնալու համար նորից այցելեք նշված կայքը ու ներևքում սեղմեք Switch back: