08:50 Ադրբեջանի հունա-հռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել | |
![]() Ադրբեջանի հունա-հռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆարիդ Մանսուրովը հրաժարական է տվել: Ինչպես հաղորդում է Vesti.az-ը` վկայակոչելով azerisport.com-ին, նա հրաժարական է տվել, նշելով, որ իր հեռանալու պատճառը հավաքականի մարզիկներից մի քանիսի թույլ ելույթներն են Ստամբուլում կայացած աշխարհի առաջնությունում: Հիշեցնենք, որ Մասնուրովը Ադրբեջանի հունա-հռոմեական ըմբշամարտի հավաքականը գլխավորել է 2010-ի ամռանից: Նրա օրոք հավաքականն աշխարհի առաջնությունում նվաճել է երկու ոսկե մեդալ եւ մեկ ոսկե մեդալ` Եվրոպայի առաջնությունում: | |
|
Всего комментариев: 0 | |