Суббота, 27.04.2024, 08:14
Приветствую Вас Гость | RSS


Ֆիլմ դիտենք?
Երգ լսենք?
 
ժամանակը գնահատողների համար
Օրացույց
«  Октябрь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
:
Մեր էջը-Odnoklassniki.ru-ում
Մեր facebօօk-ի էջը (սեղմեք Like)
 
 
Վիճակագրություն

MINI GAME
Տվյալների տեսակները

ՍՊՈՐՏ

Հետաքրքիր է

ԾԻԾԱՂԱՇԱՐԺ
18+
ԽԱՂԵՐ
Doodle Jump

ՆԿԱՐՆԵՐ

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ

ՖՈՒՏԲՈԼ

ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ԿՐԻՄԻՆԱԼ
ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

Fruit Ninja

ԹԱՐԳՄԱՆԻՉ

ՌԱԴԻՈ

ԵՐԳԵՐ
ՖՈՏՈՇՈՓ
ԽՈՀԱՆՈՑ

ԵՂԱՆԱԿ
ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱՏՈՒ
ԳՈՎԱԶԴ

Bestkino.do.am
Կայքի ընկերները
  • Online films
  • Hameceq.do.am blog
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • Կայքեր
    Գնահատեք այս կայքը
    Всего ответов: 414
    մինի չաթ
    200

    Главная » 2011 » Октябрь » 7 » Ամենավճռորոշը Հայաստան-Մակեդոնիա դիմակայությունում
    13:08
    Ամենավճռորոշը Հայաստան-Մակեդոնիա դիմակայությունում
    Ամենավճռորոշը Հայաստան-Մակեդոնիա դիմակայությունում

    Այսօր Հայաստանի ազգային հավաքականն իր պատմության մեջ ամենավճռորոշ հանդիպումներից մեկը կանցկացնի' հյուրընկալելով Մակեդոնիայի ընտրանուն: Մեր ֆուտբոլիստների համար հաղթանակի գինը չափազանց բարձր է, քանի որ հաջողության դեպքում ՀՀ հավաքականը կշարունակի պայքարը եզրափակիչի ուղեգրի համար, իսկ ոչ-ոքին միայն տեսական հնարավորություններ է տալիս:


    Մակեդոնիան այն հավաքականն է, որի հետ խաղերում են հայ ֆուտբոլիստները բացել գոլերի հաշիվն ու անդրանիկ հաղթանակն են տոնել ընտրական մրցաշարերում: Դա տեղի է ունեցել հայ-մակեդոնական ֆուտբոլային 1-ին դիմակայության ժամանակ' 1996թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում, որում 2 հավաքականներն ընդգրկված էին 2-րդ խմբում: Մրցակիցների անդրանիկ հանդիպումը կայացել է 1995թ. մայիսի 10-ին "Հրազդան" մարզադաշտում: Մեր հավաքականն անհաջող էր մեկնարկել ընտրական մրցաշարում' 4 խաղում վաստակելով ընդամենը 1 միավոր, չգտնելով մրցակիցների դարպասի բանալին:


    Առաջին խաղակեսը հաջող դասավորվեց մեր հավաքականի համար, որը գլխավորում էր Սամվել Դարբինյանը: 22-րդ րոպեին Ռազմիկ Գրիգորյանին վերջապես հաջողվեց բացել թե հանդիպման և թե ընտրական մրցաշարում հավաքականի խփած գոլերի հաշիվը: Ընդմիջումից 5 րոպե անց աջ թևով Արմեն Շահգելդյանի սլացիկ անցումն ավարտվեց Դանչո Ցելևսկու պաշտպանած դարպասի գրավմամբ: Թվում էր, թե հայ ֆուտբոլիստներն առաջին հաղթանակը կտոնեն: Սակայն նրանք աստիճանաբար նախաձեռնությունը զիջեցին հյուրերին ու ձեռքից  բաց թողեցին հաղթանակը: 59-րդ րոպեին Գեորգի Խրիստովը կրճատեց հաշիվը, իսկ 71-րդ րոպեին Լյուբչո Մարկովսկին մակեդոնացիներին փրկեց պարտությունից (2:2):


    Այդ խաղում Հայաստանի հավաքականի կազմն այսպիսին էր. Հարություն Աբրահամյան, Երվանդ Սուքիասյան, Սարգիս Հովսեփյան, Արամայիս Տոնոյան (ավագ), Սարգիս Հովհաննիսյան, Հարություն Վարդանյան (Տիգրան Գսպեյան, 79), Արթուր Պետրոսյան, Ռազմիկ Գրիգորյան, Համլետ Մխիթարյան (Հովհաննես Թահմազյան, 69), Արմեն Շահգելդյան, Արսեն Ավետիսյան:


    1995թ. սեպտեմբերի 6-ին Սկոպիեյում կայացավ մրցակիցների պատասխան հանդիպումը: Այս անգամ առաջինը հաջողության հասան մակեդոնացիները, որոնցից Տոնի Միցևսկին 56-րդ րոպեին գրավեց Արմեն Պետրոսյանի պաշտպանած դարպասը: Սակայն դաշտի տերերի ուրախությունը կարճ տևեց: Ընդամենը 5 րոպե անց Ռազմիկ Գրիգորյանը վերականգնեց հավասարակշռությունը, իսկ 78-րդ րոպեին Արմեն Շահգելդյանն առաջ մղեց ՀՀ հավաքականին: Ինչպես Երևանում, Սկոպիեյում էլ մակեդոնացիները կարող էին փրկվել պարտությունից:

     

    Սակայն գերազանց խաղաց մեր դարպասապահ Արմեն Պետրոսյանը' խաղավարտից 2 րոպե առաջ հետ մղելով Բոբան Բաբունսկու 11մ հարվածը: Այսպիսով, ՀՀ հավաքականը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ, որն առաջինն էր պաշտոնական մրցումներում և միակն ընտրական մրցաշարում: Հայաստանի հավաքականը հաղթական խաղում հանդես եկավ այսպիսի կազմով. Արմեն Պետրոսյան, Տիգրան Գսպեյան,  Վարդան Խաչատրյան, Սարգիս Հովսեփյան,  Սարգիս Հովհաննիսյան (ավագ),  Հարություն Վարդանյան, Լևոն Ստեփանյան (Հակոբ Տեր-Պետրոսյան, 75), Արթուր Պետրոսյան (Աշոտ Խաչատրյան, 87), Ռազմիկ Գրիգորյան (Վարազդատ Ավետիսյան, 68), Համլետ Մխիթարյան, Արմեն Շահգելդյան:


    Հայաստանի և Մակեդոնիայի հավաքականների ճանապարհները 2-րդ անգամ հատվեցին 2006թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում: Այս անգամ մակեդոնացիները 2 խաղերում էլ պարտության մատնեցին մեր ֆուտբոլիստներին: 2004թ. օգոստոսի 18-ին Սկոպիեյում կայացած հանդիպումն ընտրական մրցաշարի մեկնարկային խաղն էր: Մեր հավաքականը նոր էր գլխավորել ֆրանսիացի Բեռնար Կազոնին' փոխարինելով ռումինացի Միխայ Ստոյկիցային: Առաջին խաղում հայ ֆուտբոլիստները ձախողվեցին' 3 անպատասխան գնդակ ընդունելով սեփական դարպասը: Արդեն 5-րդ րոպեին Գորան Պանդևը բացեց հաշիվը, իսկ 38-րդ րոպեին Արտիմ Շաքիրին 2-րդ գոլը խփեց: Հանդիպման վերջին րոպեին Վելիչե Շումուլիկոսկին ապահովեց իր թիմի խոշոր հաշվով հաղթանակը:


    Այդ խաղում Հայաստանի հավաքականի կազմն այսպիսին էր. Արմեն  Համբարձումյան, Եղիշե Մելիքյան, Կարեն Դոխոյան (Ալեքսանդր Թադևոսյան, 83), Սարգիս Հովսեփյան, Հարություն Վարդանյան (ավագ), Ռոմիկ Խաչատրյան (Կարեն Ալեքսանյան, 46), Արթուր Պետրոսյան (Արա Հակոբյան, 66), Ռաֆայել Նազարյան, Ալբերտ Սարգսյան, Արտավազդ Քարամյան, Անդրեյ Մովսիսյան:


    2005թ. հունիսի 4-ին "Հանրապետականում" մակեդոնացիների հետ կայացած խաղում ՀՀ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նորամուտը նշեց հոլանդացի Հենկ Վիսմանը: Նա Կազոնիից տխուր ժառանգություն էր ստացել: Վերջինիս օրոք անցկացված 7 հանդիպումներում մեր հավաքականը վաստակել էր ընդամենը 4 միավոր (Ռումինիա' 1:1, Անդորրա' 2:1)' մեկնարկում կրելով 4 անընդմեջ պարտություն:


    Երևանում էլ հաշիվը բացեց Գորան Պանդևը' 29-րդ րոպեին հստակ իրացնելով 11մ հարվածը: Ընդմիջումից անմիջապես հետո նա 2-րդ գոլը խփեց: Մեր ֆուտբոլիստներին հաջողվեց միայն կրճատել հաշիվը (1:2): 55-րդ րոպեին աչքի ընկավ Էդգար Մանուչարյանը, որը 3 րոպե առաջ էր խաղադաշտ մտել: Դա Էդգարի անդրանիկ գոլն էր ազգային հավաքականում:


    Այդ խաղում ՀՀ հավաքականի կազմն այսպիսին էր. Ռոման Բերեզովսկի, Կարեն Դոխոյան, Ալեքսանդր Թադևոսյան, Սարգիս Հովսեփյան (ավագ), Ռոմիկ Խաչատրյան , Աղվան Մկրտչյան, Կարեն Ալեքսանյան (Ռոմեո Ջենեբյան, 79), Ալբերտ Սարգսյան (Էդգար Մանուչարյան, 52), Համլետ Մխիթարյան, Արմեն Շահգելդյան, Արամ Ոսկանյան (Արա Հակոբյան, 70):


    Մրցակիցների 5-րդ հանդիպումը, որ կայացավ անցյալ տարվա սեպտեմբերի 7-ին Սկոպիեյում, ՀՀ հավաքականի մինչ օրս անցկացրած մրցախաղերից ամենադրամատիկն էր: Մեր ֆուտբոլիստներն անհաջող էին սկսել ընտրական մրցաշարը' սեփական հարկի տակ 0:1 հաշվով զիջելով իռլանդացիներին: Եվ ահա 2-րդ խաղում նրանք ամեն ջանք ներդրեցին հաջողության հասնելու համար: 41-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը բացեց հանդիպման և ՀՀ հավաքականում իր գոլերի հաշիվը: Սակայն ընդամենը մեկ րոպե անց Մարիո Ջուրովսկին վերականգնեց հավասարակշռությունը:

     

    Հանդիպման ավելացված ժամանակում Էդգար Մանուչարյանին հաջողվեց խոցել մրցակցի դարպասը ու թվում էր, թե դա հաղթական գոլն էր: Սակայն քիչ անց աններելի սխալ թույլ տվեց Արարատ Առաքելյանը' օդային պայքարում ձեռքով դիպչելով գնդակին և Իլչո Նաումոսկին 11մ հարվածով մակեդոնացիներին փրկեց պարտությունից: Իհարկե, շատ ցավալի կլինի, եթե այդ թանկարժեք 2 միավորի կորուստը ճակատագրական դառնա մեր ընտրանու համար:


    Հայաստանի հավաքականն այդ հանդիպումն անցկացրեց այսպիսի կազմով. Ռոման Բերեզովսկի, Սարգիս Հովսեփյան (ավագ), Ռոբերտ Արզումանյան, Արարատ Առաքելյան, Արտակ Եդիգարյան, Կառլեն Մկրտչյան (Հրայր Մկոյան, 90+3), Դավիթ Մանոյան, Էդգար Մալաքյան (Էդգար Մանուչարյան, 61), Լևոն Փաչաջյան (Արթուր Եդիգարյան, 71), Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան:


    Просмотров: 526 | Добавил: SMBO | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]