20:29 Ամերիկացիները կատվին քաղաքապետ են ընտրել | |
Հոկտեմբեր 18, 2011 | 16:44
Ամերիկյան Վիսկոնսի նահանգի Շարոն քաղաքի բնակիչները Ֆրեդի անունով կատվին քաղաքապետ են ընտրել: Քաղաքագլխի առօրյան սկսվում է կուշտ ճաշելով, որից հետո նա հանդիպումներ է ունենում, ղեկավարում քաղաքը, հայտնում է newsme.com.ua-ն: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ քաղաքապետարանի աշխատակցուհիներից մեկը պարբերաբար կերակրել է քաղաքապետարանի շրջակայքում մշտապես թափառող կատվի ձագին: Փիսիկն էլ սկսել է ամեն օր քաղաքապետարանի մուտքի մոտ սպասել կնոջը: Քաղաքի բնակիչները հավանել են կատվին և դարձրել քաղաքի թալիսման: Քաղաքի թալիսման դառնալուց հետո Ֆրեդիին կարիերայի նոր առաջխաղացում էր սպասվում` քաղաքապետի պաշտոն: Շարոնը բավական տարօրինակ քաղաք է: Ընդամենը 1500 բնակիչ ունեցող քաղաքն ունի նաեւ նախագահ, բայց որքան էլ տարօրինակ է, նախագահը մարդ է: Բայց շեկ քաղաքապետ Ֆրեդին նրանց համար մրցակցությունից դուրս է: Քաղաքապետին փողոցում հանդիպելը մեծ պատիվ է: Նույնիսկ մեքենաներն են կանգնում, երբ քաղաքապետը փողոցն է անցնում: Եւ ոչ ոք չի բողոքում պաշտոնական դիրքի չարաշահումից: | |
|
Всего комментариев: 0 | |