08:02 ԱՄՆ-ում մահացել է «մահվան վաճառական»-ը` Սադդամ Հուսեյնի զենքի հայ մատակարարը | |
![]() ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Հայիալիա քաղաքի հիվանդանոցում 82 տարեկան հասակում մահացել է զենքի հայտնի հայազգի զինավաճառ Սարգիս Սողանալյանը: Սողանալյանը, որ հայտնի է «մահվան վաճառական» մականունով, մահացել է սրտի կաթվածից հոկտեմբերի 5-ին: Նա հայտնի է նրանով, որ մատակարարել է զենք Սադամ Հուսեյնին, Իրանի եւ Իրաքի միջեւ մղվող պատերազմի ժամանակ, ինչպես նաեւ Նիկարագուա զենք մատակարարելով: Սարգիս Սողանալյանը ծնվել է թուրքական Իսկանդեր քաղաքում, այնուհետեւ տեղափոխվել Բեյրութ: Նրա որդու խոսքերով, Սողանալյանը հրաշալի տիրապետել է անգլերեն, ֆրանսերեն, հայերեն, թուրքերեն եւ արաբերեն լեզուներին, գրում է «The New York Times». Նա նաեւ կարողացել է հաղորդակցվել իտալերեն եւ իսպաներեն լեզուներով: Նա դատապարվել է բանտարկության 1990-ականների սկզբներին` Սադամ Հուսեյնին ռազմական ուղղաթիռներ եւ հռթիռային համակարգեր վաճառելու մեղադրանքով: Հայտնի է, որ բանտից դուրս գալուց հետո նա երկար տարիներ աշխատել է գաղտնի ծառայությունների հետ: | |
|
Всего комментариев: 0 | |