20:57 Ամուսինը վիրավորել էր կնոջն ու սպանել նրա սիրեկանին | |
Հոկտեմբեր 10, 2011 | 19:59 Հոկտեմբերի 8-ին, խանդի հողի վրա սպանություն է կատարվել Աշտարակ քաղաքում: Ժամը 00.35-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ներսես Աշտարակեցու փողոցի բնակարաններից մեկում վիճաբանություն է: Ժամը 1-ին գլխի վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 26-ամյա Քաթրինե Հ.-ն: Դեպքի վայր մեկնած իրավապահները բնակարանի լոգարանում հայտնաբերել են 27-ամյա Արթուր Դովլաթյանի դիակը` ծակած կտրած վնասվածքների հետքերով: Նույն բնակարանի բնակիչ, 28-ամյա Աշոտ Սոխլաքյանցը հայտարարել է, որ ինքն է Արթուր Դովլաթյանին սպանել դանակով, իսկ կնոջը հարվածել է ատրճանակի կոթով: Սոխլաքյանցը գիշերը եկել է տուն եւ կնոջը բռնացրել սիրեկանի հետ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է ատրճանակ եւ ծալովի դանակ: Աշոտ Սոխլաքյանցը ձերբակալված է:
| |
|
Всего комментариев: 0 | |