Суббота, 20.04.2024, 06:59
Приветствую Вас Гость | RSS


Ֆիլմ դիտենք?
Երգ լսենք?
 
ժամանակը գնահատողների համար
Օրացույց
«  Октябрь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
:
Մեր էջը-Odnoklassniki.ru-ում
Մեր facebօօk-ի էջը (սեղմեք Like)
 
 
Վիճակագրություն

MINI GAME
Տվյալների տեսակները

ՍՊՈՐՏ

Հետաքրքիր է

ԾԻԾԱՂԱՇԱՐԺ
18+
ԽԱՂԵՐ
Doodle Jump

ՆԿԱՐՆԵՐ

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ

ՖՈՒՏԲՈԼ

ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ԿՐԻՄԻՆԱԼ
ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

Fruit Ninja

ԹԱՐԳՄԱՆԻՉ

ՌԱԴԻՈ

ԵՐԳԵՐ
ՖՈՏՈՇՈՓ
ԽՈՀԱՆՈՑ

ԵՂԱՆԱԿ
ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱՏՈՒ
ԳՈՎԱԶԴ

Bestkino.do.am
Կայքի ընկերները
  • Online films
  • Hameceq.do.am blog
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • Կայքեր
    Գնահատեք այս կայքը
    Всего ответов: 414
    մինի չաթ
    200

    Главная » 2011 » Октябрь » 11 » Արկադի Անդրեասյան. Եթե առաջինը խփենք` մենք կհաղթենք
    15:01
    Արկադի Անդրեասյան. Եթե առաջինը խփենք` մենք կհաղթենք
    Հոկտեմբեր 11, 2011 | 12:51 

    Այսօր, հոկտեմբերի 11-ին, Երեւանի ժամանակով 22:45-ին Դուբլինում կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Իռլանդիա - Հայաստան վերջին խաղից առաջ Արարատ-73-ի լեգենդար ֆուտբոլիստներ Արկադի Անդրեասյանն ու Սերգեյ Պողոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին Հայաստանի ազգային հավաքականի խաղի մասին եւ իրենց կանխատեսումներն արեցին Իռլանդիայի հավաքականի հետ հանդիպման վերաբերյալ:

    Արկադի Անդրեասյանը հայտարարեց, որ ազգային հավաքականի կորիզն արդեն ձեւավորվել է, թիմը վերելքի փուլում է գտնվում եւ պետք է ակնկալել դրական արդյունք: Այդուամենայնիվ, Անդրեասյանը նաեւ նշեց, որ իռլանդացիների հետ խաղալը չափազանց բարդ է լինելու:

    «Մրցակցին ոչ ոքի է անհրաժեշտ, Իռլանդիայի հավաքականն ունի փորձառու մարզիչ: Ջովանի Տրապատոնին սիրում է խաղալ պաշտպանությունից: Թիմը երկար ժամանակ է գնդակ բաց չի թողնում: Եթե մեր թիմը պրեսինգի ենթարկի իռլանդացիներին այնպես, ինչպես Սլովակիայի թիմին, ապա դրական արդյունք կլինի: Մեր թիմի պաշտպանությունն է թույլ, այդ գծում չեն բավարարում բարձրակարգ ֆուտբոլիստներ: Հենրիխ Մխիթարյանի, Յուրա Մովսիսյանի շնորհիվ հարձակման գիծը գերազանց խաղ է ցուցադրում:

    Ցանկանում եմ, որ հաջողություն, հաղթանակ լինի, որ մեր ժողովուրդը ուրախանա: Իսկ հաշիվ կանխատեսելը շատ բարդ է: Եթե առաջինը խփենք` մենք կհաղթենք: Ամենակարեւորը, որ մեր ֆուտբոլիստները հոգեբանորեն պատրաստ լինեն վճռական խաղին: Հաղթողի ոգին պետք է գերիշխի մեր հավաքականում»,- հայտարարեց Արարատի գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը:

    Սերգեյ Պողոսյանը նշեց, որ ազգային հավաքականը վերջին խաղերում գեղեցիկ ու բովանադակային խաղ է ցուցադրում` ուրախացնելով երկրպագուներին եւ դա թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի աշխատանքի եւ ֆուտբոլիստների անհատական վարպետության ու նվիրվածության շնորհիվ է: Պողոսյանը եւս կանխատեսում է ծանրագույն հանդիպում Դուբլինում:

    «Դուբլինի խաղը շատ բարդ է լինելու: Սակայն մեր թիմը թույլ չէ: Ժամանակակից, մոբիլ, կոլեկտիվ ֆուտբոլ է խաղում Հայաստանի հավաքականը: Բոլոր օղակները միմյանց հետ համագործակցում են: Եթե հաջողությունը ուղեկցի մեզ, ապա մեր թիմը կհաղթի:

    Ամենակարեւորը, որ մեր հավաքականն այժմ թիմային խաղ է ցուցադրում: Դա Վարդան Մինասյանի աշխատանքի արդյունքն է: Խաղային կարգապահության շնորհիվ թիմը կարողանում է մարզչի ռազմավարությունը իրագործել խաղադաշտում: Մեր հարձակման եւ պաշտպանության համագործակցությունը ամբողջությամբ մշակված է եւ դրա շնորհիվ էլ արդյունք ենք ունենում»,- նշեց Սերգեյ Պողոսյանը:

    Սերգեյ Պողոսյանը եւս խուսափեց հաշիվ կանխատեսել:

    «Կազինո չեմ գնում, տոտալիզատոր չեմ խաղում: Տեսնում եմ մեր թիմի ցուցադրած խաղի բովանդակությունը, հուսով եմ մի բռունցք կլինի եւ հաղթանակ կտանի: Ես լավատես եմ: Ֆուտբոլը միավորում է մարդկանց, այնքան էներգիա է տալիս մեր ժողովրդին եւ հույս ունենանք, որ մեր տղաները կհաղթեն: Կարեւորը առաջինը բաց չթողնել: Եթե մենք կարողանանք զսպել Իռլանդիայի գրոհները, մեր ֆուտբոլիստները կստեղծեն պահեր եւ կխփեն գոլ: Եթե նույնիսկ հաղթանակ չլինի, հուսալքվել չի կարելի: Մեր ֆուտբոլը զարգանում է եւ առաջ ենք գնում»,- եզրափակեց Սերգեյ Պողոսյանը:

    Հիշեցնենք, որ Իռալնդիա – Հայաստան հանդիպման արդյունքում հայտնի կդառնա ընտրական B խմբի երկրորդ տեղ գրավող եւ անցումային հանդիպումների իրավունք ստացող հավաքականը:


    Просмотров: 575 | Добавил: SMBO | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]