08:52 Արթուր Աբրահամը Բեռլինում սահմանել է «արագության ռեկորդ» եւ կզրկվի վարորդական իրավունքից | |
![]() Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Բեռլինում խախտել է երթեւեկության կանոնները: Փողոցում, որտեղ թույլատրված է զարգացնել ժամում 80 կմ արագություն Աբրահամը Ferrari-ով սլացել է 230 կմ/ժ-ում: Նշվում է, որ ոստիկանները նախկինում այդ փողոցում նման արագության ականատես չեն եղել: Աբրահամը հայտարարել է, թե ուշանում է պարգեւատրության արարողությունից: Ոստիկաններն ուղեկցել են Աբրահամին մինչեւ միջոցառման վայրը: Աբրահամը կարող է երեք ամսով զրկվել վարորդական իրավունքից, նրան նաեւ սպառնում է 1360 եվրո տուգանք, հաղորդում է Lenta.ru-ն | |
|
Всего комментариев: 0 | |