Среда, 08.05.2024, 14:46
Приветствую Вас Гость | RSS


Ֆիլմ դիտենք?
Երգ լսենք?
 
ժամանակը գնահատողների համար
Օրացույց
«  Март 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
:
Մեր էջը-Odnoklassniki.ru-ում
Մեր facebօօk-ի էջը (սեղմեք Like)
 
 
Վիճակագրություն

MINI GAME
Տվյալների տեսակները

ՍՊՈՐՏ

Հետաքրքիր է

ԾԻԾԱՂԱՇԱՐԺ
18+
ԽԱՂԵՐ
Doodle Jump

ՆԿԱՐՆԵՐ

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ

ՖՈՒՏԲՈԼ

ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ԿՐԻՄԻՆԱԼ
ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

Fruit Ninja

ԹԱՐԳՄԱՆԻՉ

ՌԱԴԻՈ

ԵՐԳԵՐ
ՖՈՏՈՇՈՓ
ԽՈՀԱՆՈՑ

ԵՂԱՆԱԿ
ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱՏՈՒ
ԳՈՎԱԶԴ

Bestkino.do.am
Կայքի ընկերները
  • Online films
  • Hameceq.do.am blog
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • Կայքեր
    Գնահատեք այս կայքը
    Всего ответов: 414
    մինի չաթ
    200

    Главная » 2013 » Март » 23 » Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն
    20:29
    Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն



    96 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Թբիլիսիում ընթացող առաջնության եզրափակիչում Հայաստանի հավաքականի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում առավելության հասավ բուլղարացի Վլադիսլավ Մետոդիեւի նկատմամբ:

    Գոտեմարտի առաջին մրցափուլում Արթուր Ալեքսանյանը 3 միավորի գլորում կատարեց: Մրցակիցը որեւէ արդյունավետ հնարք կատարել չկարողացավ: Վլադիսլավ Մետոդիեւի մարտավկան Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ, կրկնակի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանն էր:

    Երկրորդ մրցափուլում եւս Արթուր Ալեքսանյանը բացահայտ առավելություն ուներ, վաստակեց 3 միավոր եւ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

    Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակիչում 1:0, 3:0 հաշվով առավելության էր հասել ադրբեջանցի Շալվա Գադաբաձեի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը 2:0, 2:0 հաշվով պարտության էր մատնել թուրք Ջենք Իլդեմին: Արթուր Ալեքսանյանն Իլդեմին հաղթել էր նաեւ Լոնդոնի Օլիմպիական խաղերում:


    Արթուր Ալեքսանյան. Հաղթանակս նվիրում եմ Հայաստանին, բոլոր հայերին

    Հաղթանակս նվիրում եմ Հայաստանին, բոլոր հայերին, ասաց 96 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճելով հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Թբիլիսիում անցկացվող առաջնության եզրափակիչում Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը 6:0 հաշվով պարտության մատնեց բուլղարացի Վլադիսլավ Մետոդիեւին, որին մրցագորգ էր դուրս բերել Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ, կրկնակի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը: Արթուր Ալեքսանյանի մարտավկաներն էին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը եւ մարզիչ Սամվել Գեւորգյանը:

    «Հպարտություն են զգում, որովհետեւ արդեն երկրորդ անգամ նվաճեցի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Առաջին անգամ չեմպիոնի կոչումը նվաճելը դժվար է, երկրորդ անգամ՝ ավելի դժվար: Հաղթանակս նվիրում եմ Հայաստանին, բոլոր հայերին: Շնորհակալության աջակցության համար:

    Այնպիսի գոտեմարտեր էի վարում, որ կանխում է մրցակիցների ակտիվությունը: Երեք բարդ գոտեմարտ եղավ: Ամենադժվարը վրացի մրցակցի հետ էր: Մրցավարներն էլ փորձում էին կողմնակալություն անել, բայց չհաջողվեց:

    Այժմ կփորձեմ հանգստանալ եւ անցնել մարզումներին, հավաքներին՝ այս տարի աշխարհի առաջնությունում հաղթելու համար, իսկ երազանքս օլիմպիական չեմպիոնի տիտղոսն է»,- ասաց Արթուր Ալեքսանյանը հաղթանակից հետո Առաջին ալիքի ուղիղ եթերում:

    Ֆոտո՝ NEWS.am Sport


    Просмотров: 631 | Добавил: SMBO | Теги: Սպորտ | Рейтинг: 5.0/1
    Всего комментариев: 1
    0  
    1 SMBO   (23.03.2013 21:38) [Материал]
    biggrin hooray clap first

    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]