21:09 Բանակում գրանցվել է հերթական սպանությունը | |
Հոկտեմբեր 10, 2011 | 14:58 NEWS.am-ի խիստ հավաստի աղբյուրների փոխանցմամբ, բանակում գրանցվել է հերթական սպանությունը: Մեզ հասած տեղեկություններով, Մարտակերտի զորամասերից մեկում հոկտեմբերի 9-ի առավոտյան գտել են 1992 թ. ծնված Վլադիմիր Ասատրյանի դին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջինս Արարատի մարզի Խարբերդ գյուղից է: Այսօր ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի «Եղնիկներ» զորամասում զինծառայողների միջեւ ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում միջադեպ է գրանցվել: Դեպքի մանրամասները դեռեւս անորոշ են: ՊՆ Քննչական բաժնի հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի ՍարգսյանըNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ ՊՆ քննչական ծառայության 3-րդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 359 հոդվածի առաջին մասով (Զինծառայողների փոխհարաբարերությունների կանոնագրքային կանոնները խախտելը, նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայությամբ դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրանց ծաղրի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություններով): Կատարվում է նախաքննություն: Առայժմ, այս գործով ձերբակալվածներ չկան: | |
|
Всего комментариев: 0 | |