21:26 BBC-ին անդրադարձել է Հայաստանի դպրոցներում «Շախմատ» առարկայի դասավանդմանը | |
![]() «Շախմատ» առարկան դառնում է Հայաստանի կրթական համակարգի միջազգային «բրենդը», որի մասին են վկայում տարբեր երկրների կրթական գերատեսչությունների պատասխանատուների արձագանքները: Այս մասին նշված է ԿԳՆ տարածած հաղորդագրության մեջ: Ըստ այդմ, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի գրեթե բոլոր արտասահմանյան այցերի ընթացքում քննարկումների առանձնակի թեմա է դառնում Հայաստանի հանրակրթական դպրոցներում շախմատի ներմուծումը: Միջազգային հանրությունը հետաքրքրված է մեր երկրի փորձով եւ այդ հարցին անդրադառնում են նաեւ աշխարհի առաջատար լրատվամիջոցները: Օրերս այդ մասին ռեպորտաժ է հեռարձակել հաղինակավոր բրիտանական BBC գործակալությունը: | |
|
Всего комментариев: 0 | |