Среда, 08.05.2024, 03:09
Приветствую Вас Гость | RSS


Ֆիլմ դիտենք?
Երգ լսենք?
 
ժամանակը գնահատողների համար
Օրացույց
«  Октябрь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
:
Մեր էջը-Odnoklassniki.ru-ում
Մեր facebօօk-ի էջը (սեղմեք Like)
 
 
Վիճակագրություն

MINI GAME
Տվյալների տեսակները

ՍՊՈՐՏ

Հետաքրքիր է

ԾԻԾԱՂԱՇԱՐԺ
18+
ԽԱՂԵՐ
Doodle Jump

ՆԿԱՐՆԵՐ

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ

ՖՈՒՏԲՈԼ

ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ԿՐԻՄԻՆԱԼ
ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

Fruit Ninja

ԹԱՐԳՄԱՆԻՉ

ՌԱԴԻՈ

ԵՐԳԵՐ
ՖՈՏՈՇՈՓ
ԽՈՀԱՆՈՑ

ԵՂԱՆԱԿ
ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱՏՈՒ
ԳՈՎԱԶԴ

Bestkino.do.am
Կայքի ընկերները
  • Online films
  • Hameceq.do.am blog
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • Կայքեր
    Գնահատեք այս կայքը
    Всего ответов: 414
    մինի չաթ
    200

    Главная » 2011 » Октябрь » 14 » Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը չի կարողանա վերադառնալ սպորտ 2 տարի
    12:24
    Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը չի կարողանա վերադառնալ սպորտ 2 տարի
    Հոկտեմբեր 14, 2011 | 06:26 

    Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանն ամիսներ առաջ տեղի ունեցած ավտովթարից հետո 2 տարի չի կարողանա մարզվել եւ վերադառնալ մեծ սպորտ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց չեմպիոնուհին: Նա այժմ մտադիր է զբաղվել մարզչական գործունեությամբ, ծրագրում է դպրոց բացել: Այժմ չեմպիոնուհին սովորում է Մխիթար Գոշի անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, ցանկանում է երկրորդ մասնագիտություն ստանալ: Սովորում է հեռակա համակարգում եւ մտադիր է այցելել բոլոր դասերին ու լավ սովորել:

    Ինչ վերաբերում է նրա առողջական վիճակին, ապա ներկա պահին Նազիկ Ավդալյանը որեւէ բուժում չի ստանում. «Ինքն իր հունով գնում է, ոչ մի լրացուցիչ միջամտություն չի լինելու, հետո էլ պարզ կլինի, եթե որոշեցի վերադառնալ սպորտ, ուրիշ միջոցներ կքննարկենք»,- ասաց Նազիկ Ավդալյանը` հավելելով, որ իր վերականգնման ընթացքը բժիշկները գնահատում են գերազանց:

    Այժմ չեմպիոնուհին մեքենա էլ չի վարում, բայց կարծում է, որ «չի լինի առանց մեքենա վարելու»: Դեռ չի մտածել` կգնի նոր մեքենա, թե կվերանորոգի արդեն վթարի ենթարկվածը:

    Ծանրամարտի չեմպիոնուհին հետեւում է բոլոր սպորտային իրադարձություններին, կարոտում է սպորտը, ուրախանում է հայ մարզիկների հաջողություններով եւ հպարտանում: Մեզ հետ զրույցում նա կիսեց իր տպավորությունները Հայաստան-Իռլանդիա ֆուտբոլային խաղից, որն ավարտվեց 2:1 հաշվով` հօգուտ Իռլանդիայի: «Մերոնք շատ լավ խաղացին եւ հետո էլ մենք երկու գոլ զարկեցինք, իրենք` մի»,- կես կատակ կես լուրջ նշեց նա:

    Չեմպիոնուհու հետ զրուցեցինք նաեւ նրա անձնական կյանքից: Չնայած նա չի սիրում խոսել իր անձնականից, սակայն մեզ հետ զրույցում պատմեց, որ անցյալ տարի նշանվել է, արդեն ամուսնացած է, հարսանիքը, սակայն, կլինի հունվարին: Ինչ վերաբերում է երեխա ունենալուն, ապա չեմպիոնուհին նշեց. «Դեռ շուտ է, մեջքիս վիրահատության պատճառով բժիշկները 1,5-2 տարի արգելել են»:

    Վերջում նա հատուկ շնորհակալություն հայտնեց իր բժիշկներին, բժշկական անձնակազմին եւ Գագիկ Ծառուկյանին, ով միշտ իր կողքին է եղել:

    Հիշեցնենք, որ չեմպիոնուհին  այս տարվա ապրիլի 26-ին Գյումրի-Վանաձոր ճանապարհին՝ Ջաջուռ գյուղի մոտակայքում, վթարի էր ենթարկվել եւ ավտովթարի հետեւանքով ստացած վնասվածքներով՝ ողնաշարի սալջարդով, ողնուղեղային  շոկով տեղափոխվել Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց։ Հաջորդ օրը երեկոյան նրան տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Նազիկ Ավդալյանը վթարի էր ենթարկվել նաեւ հունվարի 3-ին՝ Արթիկ քաղաքում։ Նա այդ օրը իր անձնական օգտագործման Mercedes E 320 մակնիշի 69 DD 999 համարանիշի ավտոմեքենայով բախվել էր Արթիկ քաղաքի Սասունցի Դավթի փողոցի 53 տան դիմաց գտնվող զորամասի պատին: Այդ ժամանակ մարզուհին լուրջ վնասվածքներ չէր ստացել, պարզապես մեքենան էր վնասվել:


    Просмотров: 569 | Добавил: SMBO | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]