12:54 CNN-ը սյուժե է ցուցադրել հնագույն Տիգրանակերտ քաղաքի պեղումների մասին | |
Հոկտեմբեր 05, 2011 | 21:22 Ամերիկյան CNN հեռուստաընկերությունը սյուժե է ցուցադրել Լեռնային Ղարաբաղի տարածքում հնագույն Տիգրանակերտ քաղաքի պեղումների մասին, որը նկարահանել է հայկական «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը: Երեք օր շարունակ այս սյուժեն ցուցադրվել է CNN-ի եթերում: Դեռ 7 տարի առաջ ոչ ոք չէր կարող մտածել անգամ, որ այդտեղի քարերը Տիգրանակերտ քաղաքի պարսպի քարերն են, ասված է սյուժեում: Հնագետների խոսքով, իրենց ջանքերով արդեն հայտնաբերվել է քաղաքի 4-5 մետրանոց պատը, որը կառուցվել է Տիգրան Մեծի օրոք` մ.թ.ա. 1-ին դարում: «Քաղաքը զբաղեցրել է շուրջ 50-60 հեկտար տարածք»,- ասում է պեղումների խմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը: Պեղումների վայրում հայտնաբերվել է նաեւ սպասք, որը լայնորեն կիրառել են այն ժամանակվա հայերը: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |
Անգլերեն
Ռուսերեն

Smbo.Sahakyan2012@yandex.ru