Среда, 24.04.2024, 09:57
Приветствую Вас Гость | RSS


Ֆիլմ դիտենք?
Երգ լսենք?
 
ժամանակը գնահատողների համար
Օրացույց
«  Октябрь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
:
Մեր էջը-Odnoklassniki.ru-ում
Մեր facebօօk-ի էջը (սեղմեք Like)
 
 
Վիճակագրություն

MINI GAME
Տվյալների տեսակները

ՍՊՈՐՏ

Հետաքրքիր է

ԾԻԾԱՂԱՇԱՐԺ
18+
ԽԱՂԵՐ
Doodle Jump

ՆԿԱՐՆԵՐ

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ

ՖՈՒՏԲՈԼ

ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ԿՐԻՄԻՆԱԼ
ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

Fruit Ninja

ԹԱՐԳՄԱՆԻՉ

ՌԱԴԻՈ

ԵՐԳԵՐ
ՖՈՏՈՇՈՓ
ԽՈՀԱՆՈՑ

ԵՂԱՆԱԿ
ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱՏՈՒ
ԳՈՎԱԶԴ

Bestkino.do.am
Կայքի ընկերները
  • Online films
  • Hameceq.do.am blog
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • Կայքեր
    Գնահատեք այս կայքը
    Всего ответов: 414
    մինի չաթ
    200

    Главная » 2011 » Октябрь » 7 » Երեւանի կենտրոնում բացվել է Ռոդենի արձանը. Սարկոզին հայերեն արտասանել է «ցեղասպանության» բառը
    12:57
    Երեւանի կենտրոնում բացվել է Ռոդենի արձանը. Սարկոզին հայերեն արտասանել է «ցեղասպանության» բառը

    Հոկտեմբեր 07, 2011 | 12:06 

    Երեւանում, այսօր` հոկտեմբերի 7-ին, Ֆրանսիայի հրապարակում, Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների կողմից բացվել է Ռոդենի արձանի բացման հանդիսավոր արարողությունը, որտեղ իր ելույթում, Նիկոլա Սարկոզին արտասանել է «ցեղասպանության» բառը: Նրա այդ խոսքը հավաքված բազմությունն ընդունել է մեծ խանդավառությամբ, իսկ ելույթի ժամանակ, պարբերաբար ընդհատում էին ծափահարություններով: Ֆրանսիայի հրապարակում ամենուրեք փուչիկներ էին, իսկ հավաքվածների ձեռքին եղել են Հայաստանի եւ Ֆրանսիայի եռագույնները:

    Նա իր խոսքում, մասնավորապես ասել է.

    «Ինձ համար մեծ պատիվ է գտնվել այստեղ` ձեր անկախության 20-րդ տարեդարձի տոնակատարությունից ընդամենը մի քանի օր անց, Ֆրանսիայի անունը կրող այս հրապարակում, որ ինքնին պերճախոս վկայում է մեր երկու երկրներին միավորող կապերի մասին:

    Նկարիչ Ժյուլ Բաստիեն-Լեպաժին նվիրված Ռոդենի արձանի այսօրվա բացումը այս հրապարակին կհաղորդի իր վերջնական դիմագիծը:

    Ռոդենի այս քանդակը բարեկամության խորհրդանիշ է երկու իմաստով: Դա նախ քանդակագործի մեծարանքն է իր բարեկամին` մի տաղանդավոր նկարչի, որի հիվանդության պատճառով վաղաժամ մահը թույլ չտվեց մտնել պատմության մեջ:

    Ռոդենի առավել եւս բարեկամության խորհրդանիշ է, քանի որ Ռոդենը սերտ կապեր ուներ Հայաստանի հետ: Օգյուստ Ռոդենը պատկանում էր Ֆրանսիայի այն մտավորականների խմբին, որոնք հայտնի էին «Հայրենասեր» անունով: Նրանք էին այն փիլիսոփաները, արվեստագետները, քաղաքական գործիչները, ինչպես Կլեմանսոն, Ժորեսը, Պրուստը կամ Անատոլ Ֆրանսը, որոնք իրենց ուժերը համատեղեցին` դատապարտելու առաջին զանգվածային ջարդերը` նախանշաններն այն վիթխարի ողբերգության, որ պիտի հայ ժողովրդին:

    Ի սկզբանե Հայաստանը ֆրանսիացիների սրտում է: Մեր երկու երկրները նման են իրար եւ իրենք դա լավ գիտեն: Հայաստանը, ինչպես Ֆրանսիան, հարուստ է հազարամյակների պատմությամբ եւ խանդավառորեն կապված իր մշակույթին: Նա նույնպես տեր է իր հզոր ինքնությամբ, որ անցել է պատմության փորձություններով: Դժվարությունների մեջ է, որ ֆրանսիացին ու հայը ի հայտ են բերել իրենց բարձր հատկանիշները` քաղելով իրենց հոգու խորքից մի ուժ, որ գոյության մասին իրենք չէին կասկածում:

    Ֆրանսիայի եւ Հայաստանի կապերի արմատները գնում են պատմության խորքը: Քրիստոնեությունը, խաչակրաց արշավանքները մեր ընդհանուր պատմությունն են: Հայաստանի վերջին թագավոր Լեւոն Լուսինյանը, որ իշխել է 14-րդ դարում Պուատուաի ազնվական տոհմի հետնորդներից էր: Նրա եւ Ֆրանսիայի թագավորների շիրմաքարերը կողք կողքի են Սեն-Դենիի բազիլիկում: Դեռեւս Լյուդովիկոս 14-ի թագավորության օրոք Լյուդովիկոս Մեծի անվան վարժարանը հայ կրթաթոշակավորներ էր ընդունում:

    1798 թվականից հայերենը դասավանդվում էր Ֆրանսիայում` արեւելյան լեզուների դպրոցում: Եւ հայկական վարժարանը, որի բացումը կատարել է Ալֆոնս դե Լա Մարտինը որպես արտգործնախարար, դեռ մնում է մինչեւ այսօր էլ Սեւրում որպես Եվրոպյում հայերենի դասավանդման օրինակելի կրթօջախ: 19-րդ դարում Փարիզում կրթված ընտրախավը կլանվեց 1848թ. հեղափոխության եռանդով գիտնականների, բանաստեղծների` Հյուգոյի, Արագոնի հետքերով: Բայց անցյալ դարի սարսափելի փորձություններն են, որ վերջնականապես միավորեցին մեր ժողովուրդների անխախտ բարեկամությունը: Արդի պատմության առաջին ցեղասպանությունից անմիջապես հետո տասնյակ հազարավոր հայեր ապաստան փնտրեցին Ֆրանսիայում: Եւ նրանք գտան մի երկրորդ հայրենիք` շարունակելով մշտապես պահպանել Հայաստանն իրենց սրտերում: Ֆրանսիան ճանաչեց մի ողջ ժողովրդի դեմ կատարված մահվան դատավճիռը` այն կոչելով իր իսկական անունով, ցեղասպանություն:

    Թուրքիան եւս պետք է նայի իր պատմության երեսին: Ֆրանսիան հպարտ է Հայաստանի բոլոր որդիներով եւ դուստրերով, որոնք նրան նվիրել են իրենց լավագույնը եւ հարստացրել իրենց հանճարով ու աշխատանքով: Նա չի մոռացել, որ պարտական է նացիստների դեմ դիմադրության պայքարի հերոս Միսաք Մանուշյանի պես մարդկանց, որոնք ետ վերադարձրին նրան իր պատիվն ու ազատությունը:

    Սիրելի բարեկամներ,

    Դարերի ժառանգությունը դարձրին Ֆրանսիային ու Հայաստանին հավիտյանս քույր ազգեր: Այս համաժառանգությունով ամրացված մեզ հարկավոր է հիմա նայել ապագային` նրա մարտահրավերները հաղթահարելու համար: Բայց նաեւ նրա հսկայական խոստումներն իրականացնելու համար: Կոմունիզմի անկումով եւ Խորհրդային Միության փլուզումով Հայաստանը վերստին տեր դարձավ իր ճակատագրին, կարողացավ վերակապվել դարերով զսպված իր փայլուն ինքնության հետ: 1991թ. սեպտեմբերի 21-ին նոր էջ բացվեց պատմության մեջ: Ավաղ դրանք եղան պատերազմյան տարիներ: Հետո եղան փորձություններով եւ տառապանքներով ընդմիջված տարիներ: Հայաստանը կարողացավ հաղթահարել շնորհիվ իր ժողովրդի առաքինությունների, քաջության, հաստատակամության, աշխատանքային եռանդի, ապրելու եւ հաջողության հասնելու հսկայական տենչի: Ինչքան ճանապարհ եք անցել անկախության օրից ի վեր:

    Իշխանության փոխանցումը, երկխոսության  ընտրությունը, խաղաղ ժողովրդավարության կառուցումը, Եվրախորհրդի եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության մեջ ընդունվելը, Եվրամիության հետ օրինակելի մերձեցումը, Ռուսաստանի, ինչպես նաեւ ԱՄՆ-ի հետ սքանչելի հարաբերությունները երկար ժամանակ, ահա հաջողություններ, որոնցով հայ ժողովուրդն ու կառավարությունն իրավունք ունեն հպարտանալու: Այս հաջողությունները ձեր բարեկամների, մասնավորապես Ֆրանսիայի հիացմունքն է առաջացնում, սնում է այն համոզմունքը, որ կկարողանաք հաղթահարել մարտահրավերները, որոնց դեռ պետք է հանդիպեք»:

    Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ելույթից հետո մոտեցել է հավաքված բազմությանը, սեղմեց շատերի ձեռքը եւ զրուցել նրանց հետ:


    Просмотров: 515 | Добавил: SMBO | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]