20:28 Երեւանի խանութների մեծ մասում հայտնաբերվել են սննդի անվտանգության պայմանների խախտումներ | |
Հոկտեմբեր 18, 2011 | 17:44 Հայաստանի գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության ծառայության երեւանյան 2500 խանութներում իրականացված մշտադիտարկումները ցույց են տվել, որ խանութների 80 տոկոսը խախտում են սննդի անվտանգության պահանջները: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 18-ին լրագրողներին ասաց այդ ծառայության վերահսկողական վարչության պետ Արթուր Վարժապետյանը: Նրա խոսքով, ավանդական են դարձել այնպիսի խախտումներ, ինչպես մակնշման թերի լինելը, կամ ժամկետամց սնունդ վաճառելը: Նշենք, որ օրենսդրության համաձայն` նման խախտումների համար նախատեսվում է 30-300 հազ. դրամ տուգանք: Սակայն, ըստ Ա. Վարժապետյանի, իրենց ծառայությունը նախընտրում է ոչ թե վարչական լծակներ կիրառել, այլ բացատրական եւ խորհրդատվական աշխատանքներ տանել, քանի որ` «մասնագետի խոսքը ավելի մեծ կշիռ ունի, քան վարչական պատիժը»: Ա. Վարժապետյանը հայտնեց նաեւ, որ պատրաստվում է նոր օրենքի նախագիծ, որով բոլոր տնտեսվարողներին պարտադրվելու է ընթեռնելի եւ հստակ մակնշում իրականացնել: | |
|
Всего комментариев: 0 | |