19:34 Երեւանում այսօրվանից կգործարկվեն փողոցները հսկող տեսախցիկներն ու արագաչափ սարքերը | |
Հունվար 16, 2012 | 11:18 Հայաստանի ոստիկանությունը իրազեկում է, որ այսօրվանից` հունվարի 16-ին, գործարկվելու են Երեւանում տեղադրված երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկներն ու արագաչափ սարքերը: Տեսախցիկները տեղակայված են. Աբովյան-Կորյուն, Կոմիտաս-Վաղարշյան, Բաղրամյան-Մոսկովյան, Բաղրամյան-Պռոշյան, Մաշտոց-Թումանյան, Մաշտոց-Ամիրյան, Խանջյան-Տիգրան Մեծ, Խանջյան-Սայաթ Նովա, Արշակունյաց-Գրիգոր Լուսավորիչ, Արշակունյաց-Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկներում: Արագաչափ սարքերը տեղակայված են. Իսակովի, Արշակունյաց, Մյասնիկյան, Թբիլիսյան, Աթենքի, Բագրատունյաց, Սարալանջի, Աճառյան, Լենինգրադյան փողոցներում եւ Երեւան-Սեւան ավտոճանապարհին (Երեւան քաղաք մուտք գործող ուղղության վրա): Միաժամանակ հայտնում ենք, որ կարճ ժամանակահատվածում Երեւան քաղաքի այլ փողոցներում նույնպես տեղադրվելու են նման սարքեր, ինչի մասին հանրությունը պարբերաբար կիրազեկվի: Ոստիկանությունը հորդորում է բոլոր վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները: | |
|
Всего комментариев: 0 | |