Четверг, 25.04.2024, 11:16
Приветствую Вас Гость | RSS


Ֆիլմ դիտենք?
Երգ լսենք?
 
ժամանակը գնահատողների համար
Օրացույց
«  Октябрь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
:
Մեր էջը-Odnoklassniki.ru-ում
Մեր facebօօk-ի էջը (սեղմեք Like)
 
 
Վիճակագրություն

MINI GAME
Տվյալների տեսակները

ՍՊՈՐՏ

Հետաքրքիր է

ԾԻԾԱՂԱՇԱՐԺ
18+
ԽԱՂԵՐ
Doodle Jump

ՆԿԱՐՆԵՐ

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ

ՖՈՒՏԲՈԼ

ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ԿՐԻՄԻՆԱԼ
ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

Fruit Ninja

ԹԱՐԳՄԱՆԻՉ

ՌԱԴԻՈ

ԵՐԳԵՐ
ՖՈՏՈՇՈՓ
ԽՈՀԱՆՈՑ

ԵՂԱՆԱԿ
ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱՏՈՒ
ԳՈՎԱԶԴ

Bestkino.do.am
Կայքի ընկերները
  • Online films
  • Hameceq.do.am blog
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • Կայքեր
    Գնահատեք այս կայքը
    Всего ответов: 414
    մինի չաթ
    200

    Главная » 2011 » Октябрь » 11 » Երիտասարդները ֆուտբոլը դիտելու են գարեջրով, իսկ տարեցները` գինով ու թթու դանդուռով. Երեւանցիները Հայաստան-Իռլանդիա խաղի մասին
    14:59
    Երիտասարդները ֆուտբոլը դիտելու են գարեջրով, իսկ տարեցները` գինով ու թթու դանդուռով. Երեւանցիները Հայաստան-Իռլանդիա խաղի մասին

    Հոկտեմբեր 11, 2011 | 08:28 

    Մեր համաքաղաքացիները` փոքրից` մեծ, առանց տարիքային եւ սեռային խտրականության, մեկ մարդու պես, հոկտեմբերի 11-ին երկրպագելու են Հայաստանի ֆուտբոլի հավաքականին` Իռլանդիայի հավաքականի հետ խաղում: Ի՞նչ սպասելիքներ նրանք ունեն այդ առանցքային հանդիպումից, ի՞նչ են կանխատեսում, ո՞ւմ հաղթանակին են հավատում, այս ամենը փորձել է պարզել NEWS.am-ի թղթակիցը` Երեւանի փողոցներում հարցումներ կատարելիս:

    Հարցվածներից բոլորի ցանկությունը մեկն է` տեսնել մեր հավաքականի հաղթանակը, սակայն տարբեր էին հանդիպման վերաբերյալ կանխատեսումները` հոգուտ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի 2:1, 3:1, 2:0-ից մինչեւ ոչ-ոքի եւ Հայաստանի պարտություն:

    Ոմանք խուսափում էին նախօրոք գուշակել խաղի հաշիվը` ասելով, որ «ամեն ինչ պարզ կլինի վաղը` 90 րոպեից հետո», ոմանք էլ ոչ միայն կանխատեսում էին խաղի հաշիվը, այլեւ հավատացնում էին, որ հենց այդպես էլ կլինի, եւ կարող ենք խաղադրույքներ դնել:

    Մեկ հետաքրքիր հանգամանք եւս. եթե  երիտասարդները նախընտրում են ֆուտբոլը դիտել գարեջրով եւ խեցգետնով, ապա ավագ սերնդի ներկայացուցիչները` թթու դրած դանդուռով, գինով եւ հայկական կոնյակով: Նրանց խոսքով` շատ կցանկանային գնալ Իռլանդիա` երկրպագելու մեր հավաքականին, սակայն ստացած թոշակով նույնիսկ այստեղ` Երեւանում մարզադաշտ գնալու հնարավորություն չունեն: Նրանք վերջին անգամ մարզադաշտ են գնացել խորհրդային միության տարիներին. «Առանց փողի ո՞ւր երթանք»,- ասաց ավագ սերնդի ներկայացուցիչներից մեկը:

    Մեկ այլ ուշագրավ երեւույթի էլ ականտես եղանք հարցումներ կատարելիս: Վարդուհի տատիկը հենց իմացավ, որ ֆուտբոլային թեմայով հարցում ենք անցկացնում, ասաց, որ «երբ կլինի դա վերացնեն, սաղ օրը տղաները ընդեղ են, էդ Վիվառոյի, Տոտոյի վառվածն են»: Մայրը դժգոհ էր, որ որդիների պատճառով տան բյուջեն ճեղքվածք է տալիս, նրանք խաղադրույքներ են դնում եւ երբեք ոչինչ չեն վաստակում: «Մեր ջահելները լրիվ ղումարի ընկան, ստեղի սաղ տղաները Վիվառոյում են, էդի պիտի վերացնե՞ն, թե՞ չէ, էդի վերացնեին, լավ կլիներ, կռիվ ա լինում, բան ա լինում, առաջ ղումար չկար, բալետ էինք անում»,- ասաց Վարդուհի տատիկը, իսկ որդին նշեց, որ հոկտեմբերի 11-ի Հայաստան-Իռլանդիա հանդիպման վրա եւս խաղադրույք է դնելու:

    Ի դեպ, մեր հավաքականի մասին հնչեցին տարբեր կարծիքներ: «Մենք հավաքական չունենք, որովհետեւ սովետական երկրներից հավաքել են բերել, փողոցներից են հավաքվել, խի՞ մերը չի, ես կուզենայի, որ 73 թվականի տղաները լինեին»,- ասաց  հարցվածներից Յուրիկը:

    Այդուհանդերձ, հիմնականում մարդիկ իրենց հիացմունքն էին հայտնում մեր հավաքականի ֆուտբոլիստների, մարզիչի նկատմամբ, մանավանդ` վերջին հաջողություները հաճելիորեն զարմացրել էին մեր համաքաղաքացիներին: Հարցին, թե մի քանի տարի առաջ կմտածեի՞ք, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը այսպիսի հաջողությունների կհասնի, Յուրան նշեց. «Էէէէ, աղջիկ ջան, էլ գլուխ ա՞ մնացել, ո՞րի համար մտածենք»:

    Մեր հավաքականի հաղթանակները եւ վերջին շրջանի հաջողությունները տարբեր մարդիկ տարբեր հանգամանքների հետ են կապում, օրինակ` մարզիչի անձով, երիտասարդ ֆուտբոլիստներով, ֆինանսների ավելացումով, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահով եւ այլն:

    Նշենք, որ հոկտեմբերի 11-ին Երեւանի ժամանակով 22:45-ին Դուբլինում Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի վերջին հանդիպումը: Հոկտեմբերի առավոտյան մեր ֆուտբոլիստները չարտերային չվերթով մեկնեցին վճռական հանդիպման մրցավայր: Իռլանդիան Ջովանի Տրապատոնիի գլխավորությամբ Վարդան Մինասյանի թիմին կընդունի 51 հազարանոց «Ավիվա» ստադիոնում, որն աշխարհի ամենաժամանակից ստադիոնների մեկն է: 2010-ին բացված ստադիոնը այս տարվա մայիսի 18-ին ընդունեց Եվրոպայի լիգայի եզրափակիչը: Իռլանդացիների ամենասիրված մարզաձեւը ռեգբին է եւ հենց այս ստադիոնում է այդ մարզաձեւի ազգային հավաքականն անցկացնում է հանդիպումները: Սակայն ֆուտբոլային հավաքականի հանդիպումները եւս միշտ անցնում են առանց ազատ տեղերի:

    Նշենք, որ Իռլանդիային հաղթելուց հետո, Հայաստանի հավաքականը հնարավորություն է ստանում «փլեյ օֆ»-ի արգելքը հաղթահարել եւ մասնակցել «Եվրո-2012»-ին:

    Просмотров: 567 | Добавил: SMBO | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]