08:10 Երկիր». Փողոցում բղավել է «Մակեդոնիա» ու ծեծ կերել | |
![]() Թերթը գրում է, որ երեկ կեսօրին Ամիրյան փողոցում ծեծկռտուք էր. երկու երիտասարդներ՝ 24-ամյա Արմեն Գալստյանը եւ 21-ամյա Վարուժան Հովհաննիսյանը, որոշել էին «ստուգել» հայ ֆուտբոլասերներին։ Տղաները փողոցում սկսել էին թափահարել Մադեդոնիայի դրոշը և վանկարկել «Մա-կե-դո-նի-ա»: «Սկզբում անցորդները մեզ թարս էին նայում եւ ուղղակի անցնում, սակայն, տեսնելով, որ շարունակում ենք վանկարկել, տղաների մի խումբ մոտեցան, սկսեցին քաշքշել։ Մինչ ցանկանում էինք բացատրել, Վարուժանին արդեն ծեծում էին: Համենայնդեպս, տղաներն ուրախ էին։ «Ճիշտ է, ընկերս ծեծ կերավ, բայց մենք հիասթափված կլինեինք, եթե մարդիկ անտարբեր լինեին»,- ասել է Արմենը, իսկ ծեծված Վարուժանն այդպես էլ չի ցանկացել խոսել »,- գրում է «Երկիր»: | |
|
Всего комментариев: 0 | |