08:44 Google Chrome-ը շուտով առաջ կանցնի Mozilla Firefox-ից | |
![]() Նոյեմբերին Google Chrome բրաուզերն իր օգտագործողների թվով առաջ կանցնի Mozilla Firefox-ից: Այս մասին ասված է StatCounter վիճակագրական գործակալության զեկույցում, որը նվիրված է բրաուզերների միջեւ պայքարի հետազոտմանը: Ինչպես գրում է Vesti.ru-ն, նախորդ տարվա վերջին, StatCounter-ի տվյալներով, Chrome-ին բաժին է ընկնում ինտերնետ օգտագործողների 23,6 տոկոսը, Firefox-ին` 26,8 տոկոսը, իսկ Microsoft-ին` 41,7 տոկոսը: 2011-ի հունվարից ի վեր, Chrome-ը հավաքել է 8 տոկոս, իսկ Firefox-ը կորցրել է 3 տոկոս: Եթե այս միտումը շարունակվի մինչեւ տարվա վերջ, նոյեմբերին Chrome-ի եւ Firefox-ի օգտագործողների թիվը կհավասարվի, իսկ դեկտեմբերին` Google-ը կգրավի երկրորդ տեղը: Այդ ժամանակ, Chrome-ը կստանա շուկայի 26,6 տոկոսը, իսկ Firefox-ը` 25,3 տոկոսը: | |
|
Всего комментариев: 0 | |