| 12:30 Գորիսեցին փողոցում շրջում էր թմրանյութը գրպաններում ու գուլպայի մեջ | |
|  Հոկտեմբեր 26, 2011 | 13:04 Ոստիկանության ծառայողները, հոկտեմբերի 25-ին, ժամը 11.50-ին, Գորիսի Անկախության փողոցից բերման են ենթարկել 42-ամյա մի տղամարդու: Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանում հայտնաբերվել է փաթեթ` 2,8 գ, իսկ կիսագուլպայի մեջ` հայտնաբերվել է եւս 1 փաթեթ` 1,8 գ կշռով թմրանյութին նմանվող դեղնականաչավուն չոր զանգվածով: Ըստ բերման ենթարկվածի բանավոր հայտարարության` հայտնաբերվածն իրենն է եւ թմրամիջոց է, որը քաղել է հոկտեմբերի 22-ին Գորիս քաղաքի Վարարակն գետի ափին` վայրի աճած կանեփի թփից: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: | |
|  | |
| Всего комментариев: 0 | |

 Անգլերեն
Անգլերեն Ռուսերեն
Ռուսերեն

 Smbo.Sahakyan2012@yandex.ru
Smbo.Sahakyan2012@yandex.ru 
