Пятница, 29.03.2024, 16:54
Приветствую Вас Гость | RSS


Ֆիլմ դիտենք?
Երգ լսենք?
 
ժամանակը գնահատողների համար
Օրացույց
«  Октябрь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
:
Մեր էջը-Odnoklassniki.ru-ում
Մեր facebօօk-ի էջը (սեղմեք Like)
 
 
Վիճակագրություն

MINI GAME
Տվյալների տեսակները

ՍՊՈՐՏ

Հետաքրքիր է

ԾԻԾԱՂԱՇԱՐԺ
18+
ԽԱՂԵՐ
Doodle Jump

ՆԿԱՐՆԵՐ

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ

ՖՈՒՏԲՈԼ

ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ԿՐԻՄԻՆԱԼ
ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

Fruit Ninja

ԹԱՐԳՄԱՆԻՉ

ՌԱԴԻՈ

ԵՐԳԵՐ
ՖՈՏՈՇՈՓ
ԽՈՀԱՆՈՑ

ԵՂԱՆԱԿ
ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱՏՈՒ
ԳՈՎԱԶԴ

Bestkino.do.am
Կայքի ընկերները
  • Online films
  • Hameceq.do.am blog
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • Կայքեր
    Գնահատեք այս կայքը
    Всего ответов: 414
    մինի չաթ
    200

    Главная » 2011 » Октябрь » 7 » Հայաստան - Մակեդոնիա` 4:1
    21:42
    Հայաստան - Մակեդոնիա` 4:1
    Հոկտեմբեր 07, 2011 | 21:51 

    Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Երեւանի Հանրապետական ստադիոնում անցկացրեց Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին հանդիպումը: Վարդան Մինասյանի թիմը վստահ հաղթանակ տարավ 3:0 հաշվով եւ սպասում է ավելի ուշ կայանալիք Սլովակիա - Ռուսաստան եւ Անդորա - Իռլանդիա հանդիպումների հաշվին: Հանդիպման ընթացքին տրիբունայից հետեւում էր նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

    Հանդիպման հաշիվը Հայաստանի հավաքականը բացեց 28-րդ րոպեին: Յուրա Մովսիսյանը շրջանցեց երեք պաշտպանների, հետփոխանցում կատարեց եւ Մարկոս Պիզելին գրավեց Մակեդոնիայի դարպասը:

    Մարկոս Պիզելիի գոլից ընդամենը վեց րոպե անց` 34-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը հեռու տարածությունից գերազանց հարվածով գրավեց մրցակցի դարպասը:

    Երկրորդ խաղակեսի սկզբում Հենրիխ Մխիթարյանը երկու անգամ մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ, սակայն երկու դեպքում էլ հարվածը ուժեղ չստացվեց եւ դարպասապահը փրկեց դրությունը:

    53-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացավ Վելիչե Շումուլիկոսկին եւ Մակեդոնիայի հավաքականը մնաց տասը ֆուտբոլիստներով:

    Դեղին քարտ ստացավ նաեւ Կարլեն Մկրտչյանը, որը սեպտեմբերի 11-ին բաց կթողնի Դուբլինում կայանալիք Իռլանդիայի հավաքականի հետ վճռական հանդիպումը:

    69-րդ րոպեին երկրորդ գոլային փոխանցումը կատարեց Յուրա Մովսիսյանը, իսկ հաշիվը 3:0 դարձրեց Գեւորգ Ղազարյանը:

    Հանդիպման ավարտից 4 րոպե առաջ հյուրերը կարողացան խփել հեղինակության գոլը: Աչքի ընկավ Վանչե Շիկովը:

    Ավելացված առաջին րոպեին Արթուր Սարկիսովը փոխանցում ստացավ Յուրա Մովսիսյանից, հետեւում թողեց երկու պաշտպաններին ու դարպասապահին եւ հաշիվը դարձրեց 4:1:

    Հայաստանի հավաքականը հաղթեց 4:1 հաշվով եւ B  խմբում 17 միավորով հավասարվեց մեկ հանդիպում պակաս անցկացրած առաջատար Ռուսաստանին: Հայաստանի հավաքականը 9 հանդիպումներում խփել է 21 գոլ, բաց է թողել ընդամենը 8 գնդակ:

    Ընտրական մրցաշարի վերջին հանդիպումը Հայաստանը կանցկացնի հոկտեմբերի 11-ին Դուբլինում իռլանդացիների հետ:


    Просмотров: 651 | Добавил: SMBO | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]