20:27 Հայաստանում ալկոհոլի որակը չե՞ն ստուգում | |
Հոկտեմբեր 18, 2011 | 17:53 Ալկոհոլային խմիչքների մշտադիտարկման ժամանակ ալկոհոլային խմիչքների որակը չի ստուգվում, այսօր` հոկտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության վերահսկողության տեսչության պետ Արթուր Վարժապետյանը: Նա նման գործելաոճը պայմանավորեց նրանով, որ ծառայությունը ալկոհոլային թունավորումների մասին բուժհիմնարկներից որեւէ ահազանգ չի ստանում: Լրագրողների այն դիտարկմանը, որ նման թունավորումների մասին կարելի է տեղեկանալ լրատվամիջոցներից, Ա. Վարժապետյանը ասաց միայն, որ շատ «զգայուն են» նման դեպքերի նկատմամբ: Նշենք նաեւ, որ ըստ որոշ տեղեկությունների, Հայաստանում վերջին շրջանում լայն թափ է հավաքում ռուսական կամ ուկրաինական օղիների կեղծումը էժան, անորակ ու առողջության համար վտանգավոր օղիների միջոցով: | |
|
Всего комментариев: 0 | |