18:31 Հայաստանը կայուն պաշտպաններ ունի Եվրամիությունում. կարծիք | |
Հոկտեմբեր 16, 2011 | 18:47 Եվրամիության ներսում վերաբերմունքը միանշանակ չէ հենց ԵՄ-ում մշակված ծրագրերի նկատմամբ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանն ասել է ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Ջոզվյակը` խոսելով «Արեւելյան գործընկերության» շրջանկում Հայաստան – ԵՄ հարաբերությունների զարգացման մասին: Նրա խոսքով` Լեհաստանը , Շվեդիան եւ Չեխիան լրջորեն են վերաբերվում այդ ծրագրին, սակայն ԵՄ կառուցվածքում քիչ է հետաքրքրվածությունը ծրագրի նկատմամբ: «Նրանք հիմա զբաղված են ընդհանուր արժույթի` եվրոյի փրկությամբ: Եթե անգամ կա լուրջ արտաքին քաղաքական խնդիր, ապա դա «արաբական գարունն է», արաբական հեղափոխությունները»,-ասել է Ջոզվյակը` ավելացնելով, որ թեեւ ընդհանուր առմամբ ԵՄ-ն համակրում է Հայաստանին, սակայն «Արեւելյան գործընկերության» մեջ կան երկրներ, որոնք առաջ են անցնում Հսյաստանից, օրինակ` Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան: «Հատկապես , երբ խոսքը Ասացացման համաձայնագրի մասին է»,-ընդգծել է նա: Միաժամնակ նա նշել է, որ ԵՄ ներսում Հայաստանը մշտապես ունի «պաշտպաններ», որոնցից հիմնականը նա համարել է Ֆրանսիային: «Սակայն պետք է հիշել, որ Արեւելյան գրոծընկերության գագաթնաժողովին Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի բացակայությունը վկայում է այդ ծրագրի նկատմամբ Ֆրանսիայի ոչ շատ լուրջ վերաբերմունքի մասին»,-ասում է Ջոզվյակը: Նա կարծում է, որ ԵՄ մի շարք պաշտոնատար անձնաց հայտարարությունները, թե ԵՄ-ն կարող է կարեւոր դեր ստանձնել ղարաբաղյան բանակցային գործընթացում, պարզապես «դատարկ խոսքեր են»: | |
|
Всего комментариев: 0 | |