08:11 Հնարամիտ բնակիչը ափիոնանման զանգված էր թաքցրել վարորդական իրավունքի վկայականում | |
![]() Կապանի բնակչի վարորդական իրավունքի վկայականի կաշվի կազմի արանքում ոստիկանները նկատել են սև գույնի ափիոնանման զանգված` պոլիէթիլենով փաթեթավորված: Ոստիկանությունից NEWS,am-ին հայտնեցին, որ ճանապարհային ոստիկանության ծառայողները հոկտեմբերի 7-ին`ժամը 14.30-ին, Կապան քաղաքի Գործարանային փողոցում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել են 47-ամյա Բորիս Ա.-ի վարած «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան եւ փաստաթղթերի ստուգման ընթացքում ոստիկանները Բորիս Ա.-ի ներկայացրած վարորդական իրավունքի վկայականի կաշվե կազմի արանքում նկատել են սև գույնի ափիոնանման զանգված` պոլիէթիլենով փաթեթավորված: Ոստիկանության Կապանի բաժնում պարզվել է, որ հայտնաբերված զանգվածի քաշը 0,4 գրամ է: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, կատարվում է հետաքննություն: | |
|
Всего комментариев: 0 | |