Четверг, 25.04.2024, 19:11
Приветствую Вас Гость | RSS


Ֆիլմ դիտենք?
Երգ լսենք?
 
ժամանակը գնահատողների համար
Օրացույց
«  Октябрь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
:
Մեր էջը-Odnoklassniki.ru-ում
Մեր facebօօk-ի էջը (սեղմեք Like)
 
 
Վիճակագրություն

MINI GAME
Տվյալների տեսակները

ՍՊՈՐՏ

Հետաքրքիր է

ԾԻԾԱՂԱՇԱՐԺ
18+
ԽԱՂԵՐ
Doodle Jump

ՆԿԱՐՆԵՐ

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ

ՖՈՒՏԲՈԼ

ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ԿՐԻՄԻՆԱԼ
ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

Fruit Ninja

ԹԱՐԳՄԱՆԻՉ

ՌԱԴԻՈ

ԵՐԳԵՐ
ՖՈՏՈՇՈՓ
ԽՈՀԱՆՈՑ

ԵՂԱՆԱԿ
ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱՏՈՒ
ԳՈՎԱԶԴ

Bestkino.do.am
Կայքի ընկերները
  • Online films
  • Hameceq.do.am blog
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • Կայքեր
    Գնահատեք այս կայքը
    Всего ответов: 414
    մինի չաթ
    200

    Главная » 2011 » Октябрь » 6 » Ի՞նչ են մտածում երեւանցիները ՀԱԿ-ի հանրահավաքների մասին. հարցում Երեւանի փողոցներում
    13:30
    Ի՞նչ են մտածում երեւանցիները ՀԱԿ-ի հանրահավաքների մասին. հարցում Երեւանի փողոցներում

    Հոկտեմբեր 05, 2011 | 05:19 

    Արդեն 5-րդ օրն է, ինչ Հայ ազգային կոնգրեսը Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ է անցկացնում, որոնց վերաբերյալ հասարակության մեջ տեսակետները տարբեր են: Մեր համաքաղաքացիների մի մասը չի հավատում, որ ՀԱԿ-ը ինչ-որ արդյունքի կհասնի շուրջօրյա հանրահավաքներով, մի մասն էլ հույս ունի, որ երկարատեւ այդ պայքարն արդյունք կտա:

    NEWS.am-ի թղթակիցը Երեւանի փողոցներում փորձել է պարզել, թե ինչպե՞ս են նրանք վերաբերում Հայ ազգային կոնգրեսի շուրջօրյա հանրահավաքներին, ի՞նչ ակնկալիքներ ունեն, ինչ են կարծում` ինչպիսի՞ արդյունքներ կտան հանրահավաքները, կփոխվի՞ ինչ-որ մի բան, թե` ոչ:

    Այսպես` հարցված քաղաքացիների մեծ մասը չի հավատում, որ Հայաստանում շուրջօրյա հանրահավաքներով ինչ-որ բան կփոխվի: «Ձեւական երեւույթներ են, մարդիկ պարապ են մնացել, սկսել են իրենց համար գործ գտնել»,- ասաց քաղաքացիներից մեկը: Քաղաքացիների մի խումբ էլ համոզված է, որ եթե ժողովուրդը համախմբի, կարելի է հասնել հաջողության: Համախմբվելու կողմնակից քաղաքացիները, սակայն, չեն մասնակցում հանրահավաքներին, քանի որ նրանք էլ հույս չունեն, որ բան կփոխվի: Օրինակ`մեր զրուցակիցներից Սեդան հիասթափված է իր հայրենիքից, նա կցանկանար մասնակցել հանրահավաքներին, բայց հույս չունի, որ ինչ-որ բան կփոխվի: Հարցին, թե ինչո՞ւ չի մասնակցում բողոքի ակցիաներին, նա խոստովանեց, որ վախենում է իր կյանքի համար, քանի որ աչքի առաջ ունի մարտի 1-ի դեպքերը:

    Գայանեն եւս կարծում է, որ պետք է ինչ-որ բան փոխել, քանի որ ժողովրդի վիճակը շատ վատ է. «Ես գնահատում եմ իրենց արած գործը, բայց չեմ կարող ասել` արդյունք կունենան, թե` ոչ: Մարտի 1-ը ցույց տվեց, որ հանրահավաքների միջոցով չենք կարող հասնել փոփոխության, եւ հետո` մենք միահամուռ ազգ չենք»,- ասաց նա:

    Իսկ ահա, թոշակառուների մոտ Լեւոն Տեր-Պետրոսյանը վատ հուշեր է «արթնացնում», նրանք չեն ցանկանում, որ վերադառնան «այդ մութ ու ցուրտ տարիները», բայց մեծամասամբ` թոշակառուներին ոչ մի բան չի հետաքրքրում` թոշակից բացի: «Ես իրան չեմ ուզում, ես ազատություն եմ ուզում, էն ժամանակ ինչ էր` միլիցաներին սրել էին, տների վրա էին հարձակվում, տղաների ջեբերը դնում էր դանակը, պլանը, բռնում էին, իսկ հիմա ազատ ենք, միլիցաները մեզնից են վախենում»,- ասաց Վարդուհի տատիկը: Նա եւ իր սուրճ խմող ընկերուհիները մտահոգության առարկան մեկն էր` երբ կբարձրանան թոշակները: «Որ մի 60 հազար դառնա, սաղ աշխարհը կապրի»,- ասացին նրանք:

    Մանուկ պապիկն էլ Աստծուց լավ ղեկավար է խնդրում, որ մարդկանց կյանքը բարելավվի: «Մեր պես մարդիկ միշտ էլ էս ձեւի ապրել են եւ ապրելու են, ամեն մեկը իր եւ իր մոտիկների համար է դառնում ղեկավար: Ես չեմ հավատում ոչ մի բանի, նորից պիտի նստեմ ստեղ սոված, ոչ կնիկս ա աշխատում, ոչ ես, 20 հազար դրամ թոշակ եմ ստանում»:

    Մի խումբ քաղաքացիներ էլ հրաժարվում էին տեսախցիկի առաջ հայտնել իրենց կարծիքը, սակայն off the record ուշագրավ հայտարարություններ էին անում. «Լեւոնին, որ բռնեմ, թիքա-թիքա կանեմ, երկիրը ինքը սենց կործանեց»,- նշեց նրանցից մեկը: Շատերին ընդհանրապես չէր էլ հետաքրքում քաղաքականությունը, Հայ ազգային կոնգրեսը եւ նրանց շուրջօրյա հանրահավաքները: Որոշ մարդիկ կարծիք էին հայտնում, որ հանրահավաքը դրական ազդեցություն կունենա, որովհետեւ իշխանությանը կպահի լարվածության մեջ, եւ կստիպի, որ իշխանությունը իսկապես աշխատի ժողովրդի կյանքում դրական տեղաշարժեր կատարելու ուղղությամբ:

    Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 30-ի երեկոյան, ՀԱԿ-ի հերթական հանրահավաքի ժամանակ հայտարարվել է 7-օրյա բողոքի անընդմեջ ակցիա սկսելու մասին:

    Հայ ազգային կոնգրեսը՝ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ է պահանջում:

    Պատրաստեց Ինգա Մարտինյանը


    Просмотров: 505 | Добавил: SMBO | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]