23:46 Ինչպե՞ս վերադարձնել նախկին ընկերուհուն | |
![]() Ձեր նախկին ընկերուհուն վերադարձնելու միջոցներ. Կյանքը դաժան է, և ցավոք սրտի յուրաքանչյուր տղայի կյանքում պատահում է այնպես, որ նրա սիրած աղջիկը հեռանում է նրանից: Ոմանք համակերպվում են այդ մտքի հետ և փորձում են ջնջել անցյալը: Բայց ոմանք էլ չեն կարողանում համակերպվել իրենց սիրելիի կորստին և փորձում են անել բոլոր հնարավորն ու անհնարը` սիրելիին վերադարձնելու համար: Նախապես զգուշացնեմ , որ սա գրեթե անհնարին խնդիր է: Բացատրեմ, թե ինչու՞: Առաջին հերթին, եթե անգամ հաջողվի աղջկան վերադարձնել, ձեր հարաբերությունները չեն լինի այնպես, ինչպես մինչ բաժանումն էր: Իսկ եթե չհաջողվի, հնարավոր է դեպրեսիայի պատճառ հանդիսանա: Ուստի լավագույն տարբերակը նրան բաց թողնելն է: Բայց լինում է նաև այնպես, որ քեզ պետք է միայն ու միայն նա, առանց ում քո կյանքը կվերածվի իսկական դժողքի` հիշողություններով լի, որոնք քեզ կհետապնդեն ամեն վարկյան ու ամենուրեք: Եվ ահա այսպես, եթե դու դեռ շարունակում ես կարդալ, կառաջարկեմ քեզ մի քանի միջոցներ, որոնք հնարավոր է կարող են վերադարձնել քեզ քո միակին: Ինչու՞ միանշանակ չենք կարող, որովհետև սա իրական կյանք է, որտեղ կախարդություն գոյություն չունի ի տարբերություն հեքիաթների: Եվ եթե աղջիկը ձեզ լքել է, նշանակում է, որ նա ունեցել է իր պատճառները: Սկսենք նրանից, թե ինչն է խստիվ արգելվում նման իրավիճակում: Ամենատարածված սխալներից մեկը, դա այն է, որ պետք չէ փորձել վերադարձնել նախկին ընկերուհու սերը: Դրանով դու կցածրացնես քո սեփական ԵՍ-ը: Եղի՛ր տղամարդ: Նման քայլերով դու պարզապես կբարձրացնես նրա ինքնագնահատականը և կքչացնես նրան վերադարձնելու հավանականությունը: Իսկ եթե անգամ նա խղճահարությունից ելնելով վերդառնա քեզ մոտ, ապա հավատացած եղիր, որ շատ շուտով նա նորից կլքի քեզ: Կինը միշտ փորձում է գտնել իր համար ավելի ուժեղ զուգընկեր ոչ միայն ֆիզիկական առումով, այլ նաև հոգեպես: Գեղեցիկ սեռի իրեն հարգող ոչ մի ներկայացուցիչ երկար ժամանակ ընկերություն չի անի <<փալաս>> տղայի հետ: Իսկ հիմա անցնենք հաջորդ քայլին: Անհրաժեշտ է պարզաբանել. Թե ինչու է նա հեռացել: Այստեղ հարկավոր է լավ մտացել: Գուցե քեզ հետ ժամանակը նրա համար ձանձրալի է անցել, կամ գուցե նա հոգնել էր քո համառությունից, անուշադրությունից, վարքից..: Փորձիր ձեր հարաբերություններին նայել <<օտարի աչքով>> և օբյեկտիվ գնահատել այն: Փորձիր քեզ պատկերացնել նրա տեղում, դա հաճախ օգնում է գտնել նրա հեռանալու պատճառը: Եվ այսպես: Սկզբնական շրջանում ուղղակի մոռացիր նրա մասին: Ուղակի փորձիր մի որոշ ժամանակ նրա մասին մտքերը հանել գլխիցդ: Լավագույն միջոցը ցրվելու համար` զբաղվիր սպորտով: Աշխատիր նաև քեզ վրա, դարձիր ավելի լավը` հետաքրքիր, շփվող, կենսուրախ: Բայց մի մոռացիր այս ընթացքում աշխատել ձեր բաժանման խնդրի լուծման վրա: Օգտակար է նաև շփվել ուրիշ աղջիկների հետ, անգամ նույնիսկ փորձել հանդիպել: Նման պարագայում գուցե քո նախկին ընկերուհին սկսի ափսոսել կորցրածի համար: Հետո փորձիր <<պատահաբար>> հանդիպել նրան` ցույց տալու համար, թե ինչերի կարող ես հասնել և ինչպես ես փոխվել այդ ժամանակահատվածում: Թող տեսնի, որ այլևս չես խենթանում նրա համար: Ավելի լավ ազդեցություն գործելու համար ակնարկիր նրան , որ քեզ դուր է գալիս մի աղջիկ, որին պատրաստվում ես ժամադրության հրավիրել: Մի փոքր խանդը մեզ չէր խանգարի: Նման հանդիպումներ կարելի է մի քանի անգամ կազմակերպել, բայց ամեն ինչ պետք է լինի բնական : Այս մեթոդը իրագործելուց հետո կրկին մի որոշ ժամանակով անհետացիր նրա տեսադաշտից: Եթե հաջողվել է նրան ծուղակը գցել, ապա նա կզանգահարի քեզ, իսկ եթե ոչ, ապա էլ իմաստ չկա շարունակելու: Ես վստահ եմ, որ այդ ժամանակ քեզ համար ավելի հեշտ կլինի: Քո աշխարհայացքը թեկուզ չնչին, այնուամենայնիվ կփոխվի և դու կհասկանաս, որ նրանից բացի կան նաև ուրիշները: Ահա և վերջ: Կարծես թե այդքան էլ դժվար չէր: Գլխավորը համբերությունն է: Եվ ինչ էլ լինի` հիշի՛ր, դու տղամարդ ես, իսկ տղամարդը ցանկացած պարագայում պետք է լինի ուժեղ: | |
|
Всего комментариев: 0 | |