21:35 Իռլանդական մամուլ. Վարդան Մինասյանը տարեկան ստանում է 50 հազար եվրո, իսկ Տրապատոնին` 2 միլիոն եվրո | |
![]() Իռլանդական մամուլը հիացմունքով է գրում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մասին եւ համարում է, որ Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջովանի Տրապատոնիի հետ համեմատությունում առավելությունը Մինասյանի կողմն է: «Այս հաճելի մարզիչը ստանում է տարեկան ընդամենը 50 հազար եվրո: Միայն համեմատեք Ջովանի Տրապատոնիի եկամուտի հետ` տարեկան 2 միլիոն: Սակայն Մինասյանն ունի ազգային հավաքականների ամենախարիզմատիկ մարզիչներից մեկի համբավը»,- գրում է The Irish Independent-ը: «Մինասյանը չափազանց ուշադիր է դետալների նկատմամբ եւ այդ որակով կարող են պարծենալ միայն Գվարդիոլան ու Մոուրինյոն: Ժիլինայում սլովակների նկատմամբ տարած խոշոր հաշվով հաղթանակն առաջին հերթին մարզչական էր. հայերը գտան մրցակցի բոլոր ցավոտ կետերը եւ դիպուկ հարվածեցին դրանց»,- գրում է The Irish Examiner-ը: «Այո, մեր թիմը կարողացավ առաջին ընտրական խաղում, Երեւանում հաղթել Հայաստանին: Երկրորդ տուրում Մակեդոնիան կարողացավ ոչ ոքի խաղալ հայերի հետ: Դրանից հետո միայն Ռուսասանին է հաջողվել դրական բալանս ունենալ հայերի հետ խաղերում»,- լրացնում է The Irish Times-ը: | |
|
Всего комментариев: 0 | |