21:11 Իռլանդիայի հավաքականի ավագը բաց կթողնի Հայաստանի հետ հանդիպումը | |
Հոկտեմբեր 10, 2011 | 13:02 «The Guardian»-ը գրում է հոկտեմբերի 11-ին Դուբլինում կայանալիք հանդիպումը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Իռլանդիայի հավաքականի ավագ Ռոբի Քինը: Նա մկանի վնասվածք ունի: Հայաստանի հետ հանդիպմանն իռլանդացիները կսկսեն նախապատրաստվել այսօր: Թիմի գլխավոր մարզչի օգնական Մարկո Տարդելին ասել է, որ Հայաստանի հավաքականում ավելի հզոր է հարձակման գիծը, իսկ պաշտպանությունում հայերը կարող են սխալ թույլ տալ: Հոկտեմբերի 7-ին Իռլանդիան արտագնա խաղում հեշտ հաղթանակ տարավ Անդորայի նկատմամբ` 2:0: Հայաստանի հավաքականը նույն օրը Երեւանում տպավորիչ խաղով պարտության մատնեց Մակեդոնիային (4:1) եւ տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը խոշոր հաշվով: | |
|
Всего комментариев: 0 | |