Вторник, 23.04.2024, 20:06
Приветствую Вас Гость | RSS


Ֆիլմ դիտենք?
Երգ լսենք?
 
ժամանակը գնահատողների համար
Օրացույց
«  Октябрь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
:
Մեր էջը-Odnoklassniki.ru-ում
Մեր facebօօk-ի էջը (սեղմեք Like)
 
 
Վիճակագրություն

MINI GAME
Տվյալների տեսակները

ՍՊՈՐՏ

Հետաքրքիր է

ԾԻԾԱՂԱՇԱՐԺ
18+
ԽԱՂԵՐ
Doodle Jump

ՆԿԱՐՆԵՐ

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ

ՖՈՒՏԲՈԼ

ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ԿՐԻՄԻՆԱԼ
ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

Fruit Ninja

ԹԱՐԳՄԱՆԻՉ

ՌԱԴԻՈ

ԵՐԳԵՐ
ՖՈՏՈՇՈՓ
ԽՈՀԱՆՈՑ

ԵՂԱՆԱԿ
ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱՏՈՒ
ԳՈՎԱԶԴ

Bestkino.do.am
Կայքի ընկերները
  • Online films
  • Hameceq.do.am blog
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • Կայքեր
    Գնահատեք այս կայքը
    Всего ответов: 414
    մինի չաթ
    200

    Главная » 2011 » Октябрь » 11 » Irishtimes.com. Տրապատոնիի թիմը զգուշանում է Հայաստանի հավաքականից
    21:33
    Irishtimes.com. Տրապատոնիի թիմը զգուշանում է Հայաստանի հավաքականից
    Հոկտեմբեր 11, 2011 | 18:07 

    Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հայտարարել է, որ մեծ ողբերգություն չի լինի, եթե իր թիմը պարտվի եւ դուրս չգա Եվրո-2012-ի փլեյ-օֆի անցումային հանդիպումների փուլ, հաղորդում է իռլանդական Irishtimes.com կայքը: Հայաստանի հավաքականը Դուբլին է ժամանել իռլանդացիների հետ վճռական հանդիպումից մեկ օր առաջ: Հայերը հասկանում են, որը պարտության դեպքում կզրկվեն անցումային հանդիպումների իրավունքից:

    Թեեւ անցած տարվա սեպտեմբերին Երեւանում Հայաստանի հավաքականը 0:1 հաշվով պարտվեց Ջովանի Տրապատոնիի թիմին, սակայն խմբում երրորդ տեղ գրավելը` Ռուսաստանից եւ Իռլանդիայից հետո վատ արդյունք չէ նորաթուխ թիմի համար:

    «Երբ ես գլխավորեցի թիմը` հավաքեցի նոր սերնդի խաղացողների: Նրանցից տասը 21 տարեկանից էլ երիտասարդ էին: Իմ գլխավոր նպատակը հզոր ոգով թիմ ստեղծելն էր: Թիմ, որը լավ ու որակյալ աշխատանք է կատարում: Ինչ վերաբերում է Իռլանդիայի հետ խաղին, ապա ողբերգություն չի լինի, եթե մենք պարտվենք: Մենք արդեն զգալի ձեռքբերումներ ունենք այս ընտրական մրցաշարում»,- հայտարարել է Վարդան Մինասյանը:

    Հայաստանի հավաքականի հաղթանակները վերջին երեք խաղերում` Անդորայի, Սլովակիայի, Մակեդոնիայի նկատմամբ եւ երեք խաղում 11 գնդակ խփելը իռլանդացիներին ստիպում է զգուշանալ մրցակցից: Տրապատոնիի թիմին ընդամենը մեկ միավոր է անհրաժեշտ փլեյ-օֆի անցումային հանդիպումներին մասնակցելու համար:

    Իռլանդիայի հետ անցած տարվա հանդիպումից հետո հայկական թիմը զգալիորեն աճել է, ինչի մասին խոսել են Տրապատոնին ու Իռլանդիայի հավաքականի ֆուտբոլիստները:

    Մինասյանը երկու զգալի փոփոխություն է նշում:

    «Մեր թիմը ձեռք է բերել վստահություն եւ փորձ: Իռլանդիայի հետ առաջին խաղի ժամանակ մեր թիմը երիտասարդ էր, բայց այժմ մեր ֆուտբոլիստներն ավելի փորձառու են եւ վստահ սեփական ուժերին: Մենք հասկանում ենք, որ Իռլանդիայի հավաքականը շատ ուժեղ թիմ է, բայց նաեւ հավատում ենք, որ կարող ենք հաղթել: Ինձ դուր է գալիս իռլանդական թիմի ոգին, որովհետեւ դա է կարեւորը: Նրանք պայքարում են բոլոր 90 րոպեներին, նույնիսկ, երբ Ռուսաստանի հավաքականին պարտվում էին 0:3 հաշվով: Միշտ ավելի վտանգավոր է խաղալ լավ կազմակերպված թիմի, քան այն թիմի հետ, որն ունի լավ խաղացողներ, բայց չունի թիմային ոգի», - ասել է Մինասյանը:

    Վարդան Մինասյանը չի թաքրել է իր ուրախությունը Իռլանդիայի հավաքականի ավագ Ռոբի Քինի բացակայության կապակցությամբ: Քինն Իռլանդիայի հավաքականի լավագույն ռմբարկուն է` 51 գոլ:

    «Քինը մեծ ֆուտբոլիստ է, հզոր ոգով խաղացող: Նրա բացակայությունը մինուս է իռլանդացիների եւ պլյուս` մեզ համար»:

    Իռլանդիայի համար մեծագույն ձախողում կլինի, եթե սեփական խաղադաշտում չկարողանա վաստակել անհրաժեշտ մեկ միավորը:

    «Երկու թիմերն էլ խաղալու են մեծ ճնշման տակ: Հաղթանակի ավելի մեծ շանսեր կունենա այն թիմը, որը կկարողանա ավելի լավ պայքարել դրա դեմ», – ասել է Մինասյաը:

    37-ամյա Վարդան Մինասյանը նորեկ է 72-ամյա Տրապատոնիի համեմատ: Հաղթանակն այդ վետերանի նկատմամբ մեծ ձեռքբերում կլինի Հայաստանի հավաքականի նորաթուխ մարզչի համար:

    «Խնդիրն իմ անձնական ամբիցիաները չեն: Դա վերաբերում է Հայաստանին եւ Իռլանդիային: Հաջողությունը կարեւոր է ամբողջ երկրի համար: Նույնը ճիշտ է նաեւ Տրապատոնիի համար: Խնդիրն անձնական նպատակները չեն: Դա վերաբերում է ամբողջ Իռլանդիային»,- հայտարարել է Մինասյանը:


    Просмотров: 526 | Добавил: SMBO | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]