11:09 «Ժողովուրդ». ԲՀԿ նախագահը սոցհարցումներ է պատվիրե՞լ բրիտանական սոցիոլոգիական կազմակերպությանը | |
Հունվար 25, 2012 | 09:43
Թերթը, վկայակոչելով լավատեղյակ աղբյուրները, գրում է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է բրիտանական սոցիոլոգիական հեղինակավոր կազմակերպություններից մեկին ՀՀ-ում սոցհարցումներ պատվիրել: «Ըստ մեր լուրերի՝ դրա դիմաց նա վճարելու է մոտ 500 հազար ԱՄՆ դոլար: Ընդ որում, բրիտանական այդ կազմակերպությունը բավական մեծ հեղինակություն ունի եւ մշտապես աչքի է ընկել իր աշխատանքի ճշգրտությամբ: Սակայն ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը թերթի հետ զրույցում հերքել է այդ լուրերը՝ ասելով, թե իրենք ոչ մի նման սոցհարցում չեն պատրաստվում պատվիրել: Տեսնենք»,- գրում է «Ժողովուրդ»-ը: | |
|
Всего комментариев: 0 | |