22:30 Կոլինան` 1987-2011 թվականների լավագույն մրցավար | |
Հունվար 24, 2012 | 13:52
Ֆուտբոլային պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) 1987-2011 թվականների լավագույն մրցավար է ճանաչել իտալացի Պյերլուիջի Կոլինային: Նրա սպասարկած 1999թ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին րոպեներին կորզեց հաղթանակը «Բավարիայից», իսկ 2002թ. աշխարհի առաջնության եզրափակիչում Բրազիլիան 5-րդ անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն: IFFHS-ի վարկանիշային աղյուսակում Կոլինան հավաքել է 191 միավոր: Երկրորդ տեղը գրավել է նույնպես կարիերան ավարտած գերմանացի Մարկուս Մերկը` 184 միավոր: Երրորդ տեղում դանիացի Քիմ Միլթոն Նիլսենն է, որին հիշում են 1998թ. աշխարհի առաջնության Անգլիա - Արգենտինա խաղում Դեւիդ Բեքհեմին հեռացնելու շնորհիվ: | |
|
Всего комментариев: 0 | |