21:14 Կոմերսանտ». Հայաստանի հավաքականը` պատմական հաջողության նախաշեմին | |
Հոկտեմբեր 10, 2011 | 13:42 Ռուսաստանի` Սլովակիայի հավաքականին 1:0 հաշվով հաղթելուց հետո ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի B խմբում առաջին տեղի հարցը գործնականում փակվեց: Իսկ երկրորդ տեղի համար պայքարը թեժանում է: Հավակնորդներն են Իռլանդիայի եւ Հայաստանի հավաքականները: Նախավերջին տուրում իռլանդացիները 2:0 հաշվով հաղթեցին Անդորային, իսկ Հայաստանը 4:1 հաշվով ջախջախեց մակեդոնացիներին, գրում է «Կոմերսանտ»-ը: Ընտրական մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ ակտուալ է ոչ թե առաջին տեղի համար պայքարը, այլ երկրորդ տեղ գրավելու եւ անցումային հանդիպումների մասնակցելու իրավունքի ելքը: Լեհաստանի եւ Ուկրաինայի ուղեգրերի գլխավոր հասցեատերերն արդեն հայտնի են: Վերջիններից այդ իրավունքին տիրացավ Ռուսաստանը, որը Ալան Ձագոեւի գոլի շնորհիվ արտագնա խաղում հաղթեց սլովակներին: Ռուսները միայն մաթեմատիկական հնարավորություն թողեցին մրցակիցներին բարձրանալ առաջին հորիզոնական: Այդ սցենարի իրագործման համար պետք է տեղի ունենա անհավանականը. Ռուսաստանը պետք է պարտվի հետնապահ Անդորային, իսկ Իռլանդիան Դուբլինում պետք է հաղթի Հայաստանին, նշում է պարբերականը: Ռուսների մրցակիցները քիչ են հավատում այդ սցենարին: Իռլանդացիներն ավելի շատ մտածում են երկրորդ տեղը պահելու մասին: Հայաստանի հետ խաղում իռլանդացիներին կբավարարի նաեւ ոչ ոքին: Եթե ընտրական մրցաշարի սկզբում այդ խնդիրը թվում էր հեշտ լուծելի, ապա այժմ Հայաստանի հավաքականն այնքան հզոր է ավարտում շրջափուլը, որը Իռլանդիայի հավաքականը չի կարող մտավախություններ չունենալ, գրում է «Коммерсант»-ը: Վերջին երկու խաղերում հայերը ութ գնդակ են խփել: Արտագնա խաղում 4:0 հաշվով ծնկի բերեցին Սլովակիայի հավաքականին` Վայսի թիմին դուրս մղելով առաջին տեղի համար պայքարից, իսկ հոկտեմբերի 7-ին 4:1 հաշվով հաղթեցին Մակեդոնիային: Հայերի հաղթարշավը շարունակվում է արդեն երեք հանդիպում: Հայաստանի հավաքականին միայն մեկ հաղթանակ է պակասում պատմական հաջողության հասնելու համար: Եվրոպայի առաջնության անցումային հանդիպումները նոյեմբերին են: | |
|
Всего комментариев: 0 | |