19:59 Լեւոն Արոնյանը Հայաստանի գաղութներում միաժամանակյա խաղի սեանսներ կանցկացնի | |
Հունվար 25, 2012 | 13:03 Հայտնի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայ բանտարկյալների համար միաժամանակյա խաղի սեանսներ կանցկացնի: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հունվարի 25-ին լրագրողներին հայտնել է, որ համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի երկու առաջատար գրոսմայստերների, այդ թվում Արոնյանի հետ: «Երբ շախմատիստը գտնվի Հայաստանում, նա քրեակատարողական հիմնարկներում միաժամանակյա խաղի սենասներ կտա: Այդպիսով, մենք հույս ունենք լցնեն բանտարկյալների ազատ ժամանակը: Այդ նպատակով մենք մտադիր ենք նաեւ ֆուտբոլային մրցապայքար կազմակերպել»,-ասել նախարարը: Բացի այդ, ծրագրվում է բանտարկյալների համար թեկուզ մասնակի զբաղվածություն ապահովել: «Կարող եք պատկերացնել, թե ինչպես են իրենց ժամանակն անցկացնում բանտարկյալները, եթե չունեն զբաղմունք: Դրա համար էլ մենք օգտագործում ենք արտասահմանյան փորձը: Օրինակ, Ավստրիայում եւ Գերմանիայում բանտարկյալները զբաղված են իրենց ազատ ժամանակի 80 տոկոսը: Դրա շնորհիվ, մարդը մասնագիտություն է ձեռք բերում, ինչպես նաեւ հնարավորություն է ստանում գումար վաստակել իր ընտանիքի համար»,-հավելել է նախարարը: | |
|
Всего комментариев: 0 | |