23:57 Լիոնել Մեսսի. «Ցանկանում եմ կիսել այս մրցանակը Խավիի հետ» | |
09.01.2012 23:32
2011թ.-ի «Ոսկե գնդակի» դափնեկիր Լիոնել Մեսսին պատվավոր մրցանակը ստանալուց հետո շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց ձայները տվել են իր օգտին: «Մեծ հաճույք է 3-րդ անգամ ստանալ այս մրցանակը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ֆուտբոլիստներին և մարզիչներին, ովքեր իրենց ձայները ինձ էին տվել: Ոզում եմ շնորհակալություն հայտնել նաև «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի իմ խաղընկերներին. առանց նրանց հնարավոր չէր լինի այսպիսի հաջողությունների հասնել: Սակայն ամենաշատը ցանկանում եմ այս մրցանակը կիսել Խավիի հետ. նա արժանի էր այս մրցանակին այնքան, ինչքան ես»,- «Ոսկե գնդակի» երջանիկ տիրակալի խոսքերն է մեջբերում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը: | |
|
Всего комментариев: 0 | |