Среда, 24.04.2024, 17:13
Приветствую Вас Гость | RSS


Ֆիլմ դիտենք?
Երգ լսենք?
 
ժամանակը գնահատողների համար
Օրացույց
«  Октябрь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
:
Մեր էջը-Odnoklassniki.ru-ում
Մեր facebօօk-ի էջը (սեղմեք Like)
 
 
Վիճակագրություն

MINI GAME
Տվյալների տեսակները

ՍՊՈՐՏ

Հետաքրքիր է

ԾԻԾԱՂԱՇԱՐԺ
18+
ԽԱՂԵՐ
Doodle Jump

ՆԿԱՐՆԵՐ

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ

ՖՈՒՏԲՈԼ

ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ԿՐԻՄԻՆԱԼ
ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

Fruit Ninja

ԹԱՐԳՄԱՆԻՉ

ՌԱԴԻՈ

ԵՐԳԵՐ
ՖՈՏՈՇՈՓ
ԽՈՀԱՆՈՑ

ԵՂԱՆԱԿ
ՎԻՐՏՈՒԱԼ ԿԱՏՈՒ
ԳՈՎԱԶԴ

Bestkino.do.am
Կայքի ընկերները
  • Online films
  • Hameceq.do.am blog
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • Կայքեր
    Գնահատեք այս կայքը
    Всего ответов: 414
    մինի չաթ
    200

    Главная » 2011 » Октябрь » 7 » Մեծ ֆուտբոլ. Ռաֆիկ Պետրոսյանը որոշել է հայերի ամեն գոլից հետո մեկ բաժակ օղի խմել
    21:32
    Մեծ ֆուտբոլ. Ռաֆիկ Պետրոսյանը որոշել է հայերի ամեն գոլից հետո մեկ բաժակ օղի խմել
    Հոկտեմբեր 07, 2011 | 17:26 

    Մեր քաղաքական գործիչները հավատացած են, որ Հայաստան-Մակեդոնիա խաղում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կհաղթի` նվազագույնը 2 գոլի տարբերությամբ: Այս են ցույց տալիս NEWS.am-ի անցկացրած հարցումները նրանց շրջանում: Նրանք բոլորն էլ անհամբեր սպասում են խաղին, պատրաստվում են այն դիտել եւ բուռն կերպով սատարել մեր հավաքականին:

    ՀՀԿ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը Հայաստան-Մակեդոնիա խաղը դիտելու է տանը` ընտանիքի անդամների հետ միասին, նրանք բոլորը ֆուտբոլասեր են` կինը, հարսները, թոռները: Նա խաղադրույքներ չի դրել, բայց համոզված է, որ «մերոնք պիտի կրեն»:

    Ռաֆիկ Պետրոսյանը նշեց, որ ֆուտբոլային խաղի դիտումը համադրելու է օղու հետ, ընդ որում` ամեն գոլին մեկ բաժակ օղի: Հարցին, թե եթե մերոնք 10 գոլ խփեն, 10 բաժակ օղի՞ է խմելու, նա արձագանքեց, որ այդքան չեն խփի, 3-4 հատ են խփելու, այսինքն` Ռաֆիկ Պետրոսյանը խմելու է 3-4 բաժակ օղի:

    Ֆուտբոլային խաղը դիտելիս Ռաֆիկ Պետրոսյանը եւս շատ բուռն է երկրպագում. «Գոլ խփելու ժամանակ թոռս էնպես ա թռնում վերեւ, մի կիլոմետր թռնում ա»,- ասաց նա:

    Իսկ ահա «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն ընտանիքում միակ ֆուտբոլասերն է: Նա խաղը դիտելու է մենակ` գարեջրի ընկերակցությամբ: Պատգամավորի կանխատեսմամբ`  մեր ֆուտբոլիստները նվազագույնը 2 գոլի առավելություն կունենան, երազներ չի տեսել, որպեսզի ասի, թե ովքեր գոլեր կխփեն: «Ներկա ոչ լավ իրավիճակը հնարավորություն չի տալիս երազներ տեսնելու»,- նշեց նա` հավելելով, որ տանը դիտելով, իր էներգետիկան հաստատ կհասցնի խաղացողներին:

    «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը Հայաստան-Մակեդոնիա ֆուտբոլային խաղը դիտելու է Ազատության հրապարակում` ՀԱԿ-ի կազմակերպած ուղիղ հեռարձակմամբ: «Երկրպագելու եմ այնպես, ինչպես բոլոր երկրպագուները, կանխատեսումներ անելը անշնորհակալ գործ է, բայց իմ կարծիքով` մերոնք հաղթելու են ամենաքիչը 2-1 հաշվով»,- ասաց նա:

    Ի դեպ, ավելի վաղ` Հայաստան-Սլովակիա խաղից հետո, երբ մեր հավաքականը 4:0 հաշվով փայլուն հաղթանակ տարավ, NEWS.am-ն անդրադարձել էր այդ թեմային եւ այդ ժամանակ եւս մեր քաղաքական գործիչները կանխատեսումներ էին արել Հայաստան-Մակեդոնիա խաղի վերաբերյալ:

    Քաղաքական գործիչները կանխատեսումները տարբեր էին, բայց բոլորի մաղթանքը մեկն էր` հաջողություն մեր հավաքականին:

    Նշենք, որ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի «B» խմբում հանդես եկող Հայսատանի հավաքականը այսօր հյուրընկալելու է Մակեդոնիայի հավաքականին: Հայաստան–Մակեդոնիա խաղը կարևոր նշանակություն ունի, Մակեդոնիայի հետ հանդիպումը կլինի նախավերջինը։ Վերջին խաղը մերոնք կանցկացնեն խմբում ամենագլխավոր մրցակցի՝ Իռլանդիայի հետ՝ մրցակցի հարկի տակ:

    Պատրաստեց Սմբատ Սահակըանը

    Просмотров: 545 | Добавил: SMBO | Рейтинг: 5.0/1
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]