08:10 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2- 4 աստիճանով | |
![]() Հանրապետության ողջ տարածքում առաջիկա երեք օրերին տեղումներ չեն սպասվում, իսկ օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հայտնեց «Հայպետհիդրոմետ» հիդրոօդերեւութաբանության կենտրոնի օթերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը: Նրա խոսքով` առաջիկա երեք օրերին հանրապետության տարածքը կգտնվի արեւադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, որոնք տարածաշրջան են տեղափոխվում արաբական անապատային շրջաններից: Ըստ որում`ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն հանրապետության հովտային շրջաններում` Տավուշի հովիտներում, Արարատյան դաշտում եւ Սյունիքի հովտային շրջանում: Սյունիքում օդի ջերմաստիճանը կհասնի մինչեւ +28 աստիճանի, Արարատյան դաշտում` մինչեւ+ 26-+27 աստիճանի, Տավուշում` մինչեւ +25 աստիճանի: Իսկ մայրաքաղաքում առաջիկա երկու օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կլինի +8- +10, իսկ ցերեկային ժամերին` +25- +27 աստիճանի սահմաններում: | |
|
Всего комментариев: 0 | |