21:50 Օտարագիր հայ գրողների 4-րդ համաժողովի մասնակիցներն այցելել են Մայր աթոռ սուրբ Էջմիածին | |
Հոկտեմբեր 12, 2011 | 12:19 Մայր աթոռ սուրբ Էջմիածին են այցելել Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ անցկացվող Օտարագիր հայ գրողների չորրորդ համաժողովի մասնակիցները: Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Մայր աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, ողջունելով տարբեր երկրներից ժամանած երեք տասնյակից ավելի գրողներին, նշել է, որ արդեն ավանդույթ է դարձել Օտարագիր հայ գրողների համախմբումը Հայաստանում, որը նպաստում է գրողների փոխճանաչմանն ու շփմանը: Հայ գրողների անունից Լեւոն Անանյանն իր երախագիտությունն ու շնորհակալությունն է հայտնել ջերմ ընդունելության համար: Հանդիպման ընթացքում Սրբազանը պատասխանել է նաեւ հայ գրողներին հուզող հարցերին, որոնք առնչվում էին Հայ առաքելական եկեղեցու ներկայիս գործունեությանը կրթական ոլորտում եւ հայ ժողովրդի հոգեւոր անվտանգության ապահովմանն ուղղված քայլերին: | |
|
Всего комментариев: 0 | |