
Ռուսական Օդնոկլասնիկի սոցիալական կայքի ադմինիստրացիան ամիսներ առաջ խոստացավ, որ Հայաստանում բազմաթիվ օգտատերեր ունեցող այս կայքի ամբողջական տարբերակի ինտերֆեյսը հասանելի կլինի նաև հայերենով: Եվ ահա վերջերս նրանք կատարեցին իրենց խոստումը: Այժմ Օդնոկլասնիկի կայքի ամբողջական տարբերակը հասանելի է 5 լեզուներով, որոնց մեջ կա նաև հայերենը:
Կայքի ինտերֆեյսը հայերենով տեսնելու համար անհրաժեշտ է ներքևի լեզուների բաժնից ընտրել հայերենը, կամ մուտք գործեք Օդնոկլասնիկի և սեղմեք այստեղ (ռուսերենին վերադառնալու համար սեղմեք այստեղ):

Հիշեցնեմ, որ կայքի բջջային տարբերակում վաղուց արդեն կար հայերեն ինտերֆեյսը: