08:55 «Ռեալի» երկրպագուները սուլել են Ժոզե Մոուրինյոյին | |
Հունվար 23, 2012 | 16:15 Երեկ, հունվարի 22-ին կայացած Իսպանիայի առաջնության «Ռեալ» - «Աթլետիկ» (4:1) հադիպման 84-րդ րոպեին, երբ ֆան ակումբի խմբավորումը սկսել է վանկարկել Մոուրինյոյի անունը երկրպագուների մեծ մասը սկսել է սուլել, գրում է Marca-ն: Խաղից հետո Մոուրինյոն հայտարարել է, որ երկրպագուների վարքից չի վիրավորվել: «Ես մոռացել եմ «Բարսելոնայի» հետ խաղը եւ ամբողջովին կենտրոնացել էի «Աթլետիկի» հետ հանդիպման վրա: Ամեն ակումբ ունի իր մշակույթն ու պատմությունը: Ես չեմ ծնվել Մադրիդում, ես պրոֆեսիոնալ եմ եւ ցանկանում եմ պաշտպանել իմ թիմը: Ինձ վարձել են «Ռեալին» մարզելու համար: Եթե դուք իմանայիք, թե ինչ հրաշալի հարաբերություններ ունեմ ղեկավարության հետ, ապա կհասկանայիք, որ մեր միջեւ չի կարող խնդիր լինել: Եթե ինձ սուլեին «Չելսիում», որի երկրպագուները երբեք չեն ճնշում յուրայիններին, ապա ես կմտահոգվեի: Բայց այստեղ սուլել են Զինեդին Զիդանին, Քրիշտիանու Ռոնալդուին, Ոսկե գնդակի տիրակալների: Այնպես որ խնդիր չկա», - ասել է Մոուրինյոն: | |
|
Всего комментариев: 0 | |