13:59 Սայմոն Քոքս. Բերեզովսկուն հեռացնելն արդարացի չէր | |
![]() Իռլանդիայի հավաքականի ավագ Ռոբի Քինի փոխարեն թիմ հրավիրված հարձակվող Սայմոն Քոքսը դարձավ Հայաստանի հետ հանդիպման բեկումնային դրվագի հրահրողը: 27-րդ րոպեին նա մենակ դուրս եկավ Ռոման Բերեզովսկու դեմ: Հայաստանի հավաքականի դարպասապահը դուրս եկավ տուգանային հրապարակից եւ կրծով կասեցրեց գնդակի ընթացքը: Իսպանացի մրցավար Իտուրալդե Գոնսալեսը համարեց, որ Բերեզովսկին ձեռքով է խաղացել: BBC Sport-ի հետ զրույցում Քոքսը հայտարարել է, որ Ռոման Բերեզովսկուն հեռացնելն արդարացի չէր, քանի որ նախքան այդ ինքն էր ձեռքով խաղացել, իսկ Բերեզովսկին էլ տուգանային հրապարակի սահմաններում էր: | |
|
Всего комментариев: 0 | |