08:56 Սենատն ընդունեց Ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքը | |
Հունվար 24, 2012 | 01:27
Ֆրանսիայի Սենատը մոտ ութ ժամ տեւած ծանր քննարկումներից հետո 127 կողմ եւ 86 դեմ ձայներով ընդունեց այդ երկրի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը: Նշենք, որ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունել էր օրինագիծը: Ըստ կանոնակարգի՝ Ֆրանսիայի նախագահը 15-օրյա ժամկետում կհաստատի այն: Նա իրավունք ունի նշված ժամկետում նաեւ խնդրել խորհրդարանին վերանայել օրենքը, կամ դրա առանձին կետեր: Օրենքի նախագիծը ներկայացրել էր իշխող «Միություն հանուն ժողովրդական շարժման» (UMP) կուսակցության անդամ Վալերի Բուայեն: Նրա ներկայացրած օրինագիծը պաշտպանել էին Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորների մեծ մասը: Օրենքը ցեղասպանությունների մերժման դեպքում նախատեսում է տուգանք 45 հազար եվրո, եւ մեկ տարի ազատազրկում: Հիշեցնենք, որ Ֆրանսիան օրենքով ճանաչել է երկու ցեղասպանություն՝ Հայոց Ցեղասպանությունն ու Հոլոքոստը: Թուրքիան մինչեւ օրինագծի քննարկումը բազմաթիվ սպառնալիքներ էր տեղացել Ֆրանսիայի հասցեին, իսկ Ֆրանսիայում ապրող թուրքերի հիմնական թիրախը դարձել էր օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն, ում սպառնացել էին սպանել: | |
|
Всего комментариев: 0 | |